Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Իրադրությունների ձեր ընկալումը փոխելու 5 պարզ միջոց

Ինչ անել, եթե գաղափար անգամ չունեք, թե ինչպես կարող եք փոխել ձեր ընկալումը: Ահա 5 պարզ միջոց, որոնցից կարելի է սկսել:

1. Խոստովանեք ինքներդ ձեզ, որ գոհ չեք

Երբեք չեք կարող ձեր կյանքում որեւէ բան փոխել, եթե դեռ չգիտեք, թե հատկապես ինչ է պետք փոխել:

Դադարեք ցանկանալ ամեն ինչ եւ միանգամից, սկսեք վերահսկել ձեր մտքերն ու իրադարձություններին եւ այլ մարդկանց արձագանքը: Մի անտեսեք սթրեսը, որն առաջանում է ծրագրվածից շեղվելու դեպքում:

2. Լավատեսությունը ձեր գիտակցված ընտրությունը դարձրեք

Դուք լավատես կամ հոռետես չեք ծնվել: Դուք դարձել եք այն, ինչ դարձել եք, այն բանից հետո, երբ համապատասխան կյանքի փորձ եք ձեռք բերել:

Մյուս կողմից՝ կյանքում միայն քիչ իրավիճակներն են իսկապես անելանելի եւ սարսափելի լինում: Հիմնականում ամեն ինչ նորմալ է ավարտվում: Փորձեք հինգ րոպե թուղթ ու գրիչով մտածել այն մասին, թե հնարավոր ինչպիսի՞ իրավիճակներ են ձեզ անհանգստացնում: Որքա՞ն վտանգավոր են հետեւանքները: Եվ որքա՞ն մեծ է հավանականությունը, որ այդ ամենը տեղի կունենա:

Ինձ թվում է՝ ամենաուժեղ վախերի մասին, որ զգում էիք մեկ ամիս առաջ, արդեն չեք էլ հիշի: Փոխարենը հիմա ձեզ, հավանաբար, որեւէ նոր բան է անհանգստացնում:

3. Դրական բառեր օգտագործեք

Ավելի հաճախ ինքներդ ձեզ եւ մյուսներին կրկնեք. «Հույս ունեմ», «Մենք լուծում կգտնենք», «Դրանում անհնար ոչինչ չկա»: Բառերը, որ արտաբերում եք օրվա ընթացքում, մեծ ազդեցություն են ունենում կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքի եւ զգայական աշխարհայացքի վրա:

4. Հանդիպեք դրական ընկերների հետ

Փորձեք ձեզ շրջապատել մարդկանցով, որոնք դրական էներգիա են ճառագայթում: Ուշադրություն դարձրեք բառերին, որ նրանք արտաբերում են, երբ պատմում են օրվա ընթացքում իրենց հետ կատարվածի մասին: Կապշեք, երբ համեմատեք բառերը, որ սովորական զրույցի համար ընտրում եք դուք եւ նրանք:

5. Ձեզ համար օրվա մեջբերում ընտրեք

Մեջբերում ընտրեք, որը նշանակալի է ձեզ համար, եւ ամեն առավոտ քթի տակ կրկնեք այն: Հենց սկզբից ձեզ այդ կերպ մոտիվացրեք:

Սկսեք մեդիտացիա անել. դա նշանակում է՝ ամբողջ ուժով սկսեք կենտրոնանալ այն բանի վրա, ինչով այդ պահին զբաղված եք:

Եթե փորձեք իրականացնել այս բոլոր խորհուրդները, օրվա ընթացքում նոր սովորույթներ կիրառելու միջոց կգտնեք, եւ հավանաբար մեկ-երկու շաբաթ անց ձեր ենթագիտակցության մեջ իրական տեղաշարժեք կնկատեք: Դրա հետեւանքով ավելի թեթեւ կլինի ձեր ընտանիքի եւ ընկերների համար:

 

Նյութը՝ Otvetnavse.com-ի

02.11.16 | հասարակություն