Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Իսպանացի Մարկ Մարկեսը՝ MotoGP-ի աշխարհի եռակի չեմպիոն

16.10.16 - սպորտ

Repsol Honda թիմը ներկայացնող իսպանացի Մարկ Մարկեսը ժամանակից շուտ նվաճել է մոտոսպորտի MotoGP դասի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը:

23-ամյա Մարկեսի հիմնական հետապնդողներ, իտալացի Վալենտինո Ռոսին եւ իսպանացի Խորխե Լորենսոն Ճապոնիայի Մեծ մրցանակում չեն հասել վերջնագիծ եւ Մարկեսը առաջնության ավարտից երեք փուլ առաջ ապահովել է չեմպիոնական տիտղոսը:

Մարկեսը MotoGP-ում հանդես է գալիս չորս մրցաշրջան եւ արդեն երրորդ անգամ է դառնում չեմպիոն:

16.10.16 | սպորտ | աստղերը