Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Իսկապես աշխատող հոգեբանական հնարքներ

Հնարք՝ բարության պատասխանը, կամ Բեջամին Ֆրանկլինի էֆեկտը

Կան փաստեր, որ Բենջամին Ֆրանկլինը ուզում էր նվաճել այն մարդու ուշադրությունը, որը նրան չէր սիրում։ Այդ մարդը մի հազվագյուտ գիրք էր փնտրում, որն ուներ հենց Ֆրանկլինը։ Բենջամինն իմացավ այդ մասին և տվեց այդ գիրքը։ Եվ երբ այն վերադարձրվեց տիրոջը, նա ուղղակի շնորհակալություն հայտնեց։ Արդյունքում նրանք լավագույն ընկերներ դարձան։
Ինչպես ասում էր Ֆրանկլինը. «Նա, ում մեկ անգամ լավություն ես արել, պատրաստ է անել ավելին, քան Ձեր բարությունն է»։

Հնարք՝ ցանկացեք ավելին, քան ուզում եք ստանալ։

Այս հնարքը բավականին հին է և այն գրեթե միշտ աշխատում է։ Դուք պարտավոր եք բարձրացնել Ձեր պահանջները, եթե իսկապես պետք եք մարդուն։ Սկզբում Դուք միգուցե մերժվեք։ Մի դիմակայեք, այլ որոշ ժամանակ տվեք նրան։ 95 % դեպքերում Ձեզանով հետաքրքրված մարդը ինքը կարձագանքի և կառաջարկի ավելի քիչ, քան Դուք եք պահանջել, սակայն ավելի շատ, քան Դուք ցանկացել եք ի սկզբանե։

Հնարք՝ պարտավորվածության  զգացողություն

Այս հնարքը շատ նման է նախորդին, սակայն այստեղ էֆեկտը մի փոքր այլ է։ Մարդու մեջ Ձեզ ինքնուրույն օգնելու ցանկությունն արթնացնելու համար խնդրեք նրանից այն, ինչը նա երբեք չի անի։ Մերժումը ստանալով՝ Դուք ստեղծում եք Ձեզ համար մի մարդու, ով իրեն պարտավորված է զգում։ Ամենայն հավականությամբ նա դեռ մի քանի անգամ կդիմի Ձեզ՝ օգնություն առաջարկելով, չէ՞ որ մեղքի զգացումը, որն ի դեպ Դուք եք սերմանել, ներսից կտանջի նրան։

Հնարք՝ մարդու անունը որպես կախարդական հնչյուն

«Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» աշխատանքի հեղինակ Դեյլ Կարնեգին կարծում է, որ զրույցի ժամանակ ինչ-որ մեկի անունն օգտագործելը՝ աներևակայելի ուժեղ  փաստարկ է։ Մարդու անունը ամենահաճելի ձայնն է նրա համար։ Հնչեցնելով նրա անունը դրական կոնտեքստում՝ Դուք զգալիորեն աճում եք նրա աչքերում։ 

Շատ դրական է ազդում մարդու անվան օգտագործումը հաճելի լրացումներով, օրինակ՝ ընկեր, եղբայր, լավ գործընկեր և այլն․․․

Հնարք՝ Քծնանքն ամենուր

Քծնանքը ամենուր է և միշտ։ Սկզբի համար կարևոր է հասկանալ, որ եթե այն անբնական է արտահայտվում, ապա ավելի շատ վնաս քան օգուտ կարող է տալ։
Եթե Դուք շողոքորթում եք նրան, ում ինքնագնահատականը շատ բարձր է, ապա հաջողությանը հասնելու ավելի մեծ շանսեր ունեք։ Այսպիսի մարդիկ սիրում են և իրենց, և շողոքորթությունը ու երբեմն չեն նկատում այն։ Իսկ նրանք, ում ինքնագանահատականը ցածր է, ցանկացած դրական գնահատականների մեջ սուտ ու խաբեություն են տեսնում։

Հնարք՝ հայելի

Ուզո՞ւմ եք դուր գալ որևիցե մարդու,  կրկնօրինակեք նրան։ Հասարակության մեջ այս հնարքն օգտագործող մարդկանց քամելեոն են անվանում․ կողքից նկատելի է, թե ինչպես են նրանք փոփոխվում անընդհատ և հարմարեցնում են իրենց յուրաքանչյուրին անհատական։

Սակայն, այս հմտությունը պետք գոնե մի փոքր զարգացած լինի, որպեսզի ստացվի ճիշտ և անհրաժեշտ մարդկանց գրավել։

Այս սկզբունքով հիմնված է ծաղրերգու դերասանների աշխատանքը։ Բոլոր հայտնի մարդիկ, ում ծաղրել են հեռուստաէկրանից, հաճախ այդ դերասանների մտերիմ ընկերներն են։

Աղբյուրը՝Otvetnavse.com

11.06.16 | հասարակություն