Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Իսկական սիրո նշանները

Որպեսզի ձեր հարաբերությունները օրեցօր ավելի լավ ու ամուր դառնան, պետք է պարբերաբար մտածեք ձեր ու ձեր վարքագծի մասին:

Դա սեր չէ, եթե դու

Վազում ես մեկի հետեւից, ով քեզ տեսնել չի ուզում

Թույլ ես տալիս, որ քեզ ճնշեն, վիրավորեն կամ ստորացնեն

Փորձում ես հաղթահարել ինքդ քեզ ու ուրիշ մարդ դառնալ

Միշտ համաձայնում ես զուգընկերոջդ հետ ու վարվում ես այնպես, ինչպես նա է ուզում

Մշտապես ծայրահեղությունների մեջ ես ընկնում

Չես կարողանում անկեղծանալ զուգընկերոջդ հետ

Հանդիպում ես ցանկացած մեկի հետ, միայն թե մենակ չլինես

Հարաբերություններում խուսափում ես մտերմությունից

Փորձում ես ինչ -որ մեկին կողքիդ պահել կամ էլ ստիպում ես, որ ինչ -որ մեկը քեզ իր կողքին պահի

Դա սեր է, եթե

Դու զուգընկերոջդ թույլ ես տալիս ճանաչել քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս, քո բոլոր արժանիքներով ու թերություններով հանդերձ

Դու պատրաստ ես ճանաչել նրան՝ նրա բոլոր արժանիքներով ու թերություններով հանդերձ

Դուք սովորում եք միասին

Դուք հարգում եք իրար

Դուք վստահում եք իրար

Դուք միասին եք՝ չնայած բոլոր դժվարություններին

Նա քեզ դուր է գալիս

Դուք իրար պատմում եք ձեր վախերի, հույսերի ու երազանքների մասին

Դուք ինքներդ ձեզ համար պատասխանատու եք

Դու զուգընկերոջդ ընդունում ես նրա բոլոր արժանիքներով ու թերություններով հանդերձ

Աղբյուր՝ Klubber

11.11.15 | հասարակություն