Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Իսկական կնոջ 5 սկզբունք

1. Հույսը դնել իր վրա

Այո, այո, ընկերները փորձանքի մեջ են ճանաչվում, իսկ ազգականներն առանց դրա էլ, միշտ կողքին կլինեն, թվում է մեզ: Բայց ձեզ պատկերացրեք նրանց տեղում: Միթե դուք կուզեիք անվերջ վազել ինչ-որ մեկի հետեւից եւ  «փսլինքը մաքրել»: Իհարկե ոչ: Մարդը պետք է ինքնուրույն գնահատի առաջիկա գործի ռիսկը, հասկանա, թե արդյոք իր ներդրումները հետ կբերի եւ այլն: 

2. Չբարդույթավորվել

Նախ դուք ամբողջությամբ ենթարկվում եք զուգընկերոջ ցանկություններին  (օրինակ` վճարում եք հաշիվները ռեստորաններում, հանդուրժում եք ձեր հանդեպ վատ վերաբերմունքը, ուշադրության բացակայությունը), իսկ հետո, հավաքվելով, նրան ասում եք այն ամենը, ինչ կուտակվել էր հարաբերությունների ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում: Տղամարդը չի կարողանում մտքեր կարդալ: Մի ամաչեք ձեր զգացմունքներից եւ հույզերից: Բռնեք սիրելիի ձեռքը, նստեք, անկեղծորեն խոսեք, քննարկեք այն ամենը, ինչը ձեզ դուր է գալիս եւ դուր չի գալիս: Խոստանում ենք, ցանկացած իրավիճակից ելք կգտնվի, եթե մի քիչ ջանք գործադրեք:  

3. Հարգեք ձեզ

Կարողացեք «Ոչ» ասել: Իհարկե, ոչ բոլորին եւ ոչ միշտ: Գնահատեք, թե արդյոք կկարողանաք կատարել խնդիրը, թե միայն խղճահարությունից եք համաձայնում: Արդյոք հանձնարարության կատարումը անհարմար չէ, ձեզ տհաճություն չի պատճառում, արդյոք   չեք զոհաբերում ձեր բարոյական սկզբունքները, ցանկությունները, կամ, ի վերջո, ժամանակը:  Երբ մտածեք այդ մասին, ելքը եւ լուծումը իրենք իրենց կհայտնվեն:  

4. Հասկանալ

Ի՞նչը հասկանալ: Ընդհանրապես ամեն ինչ: Սկսած` սեփական ցանկություններից եւ նպատակներից, վերջացրած աշխարհի կառուցվածքով: Հիշեք, որ տղամարդիկ սիրում են աչքերով եւ ստամոքսով, կանայք` ականջներով, իսկ մարդիկ ընդհանուր առմամբ ճշմարտություն չեն սիրում: Սովորեք հարմարվել շրջապատին, վերջ տվեք ճշմարտություն որոնելուն ու ասելուն այն ամենը, ինչ գալիս է ձեր մտքին:  Դուք հասարակության բաղադրիչ մասն եք, այնպես որ, մի ոչնչացրեք այն:  

5. Հետեւեք արտաքին տեսքին

Այս պահին մեր առջեւ ինքնավստահ, հպարտ եւ անկախ կին է, որը ոչնչից չի ամաչում եւ ինքնուրույն է հաջողության հասնում, բայց… Հերիք է` նա հանի բիզնես-լեդիի հագուստը եւ մենք կտեսնենք հոգնած, ոչ լավ վիճակում տիկնոջ, որը մոռացել է, թե ինչ բան են մարզումները եւ թե ինչու է կարեւոր հոգ տանել իրեն: Ճանաչում եք ձեզ:  Ուրեմն ժամանակն է շտապ փոխելու դա: Մեծն Չեխովն ասում էր.  «Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի»:

 

Աղբյուրը` Klubber

05.09.16 | հասարակություն