Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինքնուրույն երեխաների ծնողներին բնորոշ 5 հատկանիշ

1. Ինքնուրույն երեխաների ծնողները կանգնում են նրանց թիկունքում, որպեսզի խնդիրը լուծեն միասին, ոչ թե նրանց փոխարեն 

Երեխաներին այնպես դաստիարակեք, որ կարողանան առանց կողմնակի օգնության լուծել իրենց խնդիրը: 

2. Ինքնուրույն երեխաների ծնողները հարցեր են տալիս նույն հաճախությամբ, ինչ պատրաստի պատասխաններ են առաջարկում 

Ըստ էության հարցեր տալով` դուք երեխային կսովորեցնեք լուծումներ փնտրել վշտանալու եւ դրսից օգնություն ակնկալելու փոխարեն: Հետեւյալ հարցերը ձեզ կօգնեն երեխայի հետ շփման գործում. քո կարծիքով, ինչը հիմա այնպես չէ, ինչպես կուզեիր, որ լիներ: Մենք ինչ կարող ենք անել իրավիճակը փոփոխելու համար: Կարող ենք կատարելագործել քո գաղափարը: 

3. Ինքնուրույն երեխաների ծնողները քննադատական դիտողությունները զվարճանքի են վերածում 

Քարոզ կարդալու եւ որեւէ բան արգելելու փոխարեն, անհամեմատ ավելի արդյունավետ է երեխայի հետ մտորել բարու եւ չարի թեմայի շուրջ, միասին գիրք կարդալ կամ որեւէ  իրավիճակ խաղարկել սիրելի խաղալիքների օգնությամբ: Հաճախ դա այնպիսի տպավորություն է թողնում, ասես երեխային առաջարկում եք բարոյաէթիկական ռազմավարություն մշակել` հորինովի սյուժեի օգնությամբ կոնֆլիկտային իրավիճակն առանձնացնելով երեխայի անձից:  

4. Ինքնուրույն երեխաների ծնողները նրանց զերծ չեն պահում պատժից, որը հետեւում է ոչ խելամիտ գործողություններին: Յուրաքանչյուրը պիտի սովորի շտկել իր սխալների արդյունքները: 

5. Ինքնուրույն երեխաների ծնողները համբերությամբ են տանում նրանց անհաջողությունները 

Որպեսզի երեխան սովորի սեփական ոչ ստանդարտ լուծումներ գտնել, կարեւոր է նրան զերծ պահել գնահատական պարունակող դատողություններից: Միթե հնարավոր է նոր բան ստեղծել՝ ոչ մի անգամ չսխալվելով: Երեխան պիտի հասկանա, որ սխալվելը նորմալ է: Դրա համար ծնողներին անհրաժեշտ է նրա ուշադրությունը սխալներից եւ թերություններից վերաուղղորդել դեպի նոր, ավելի արդյունավետ լուծումների փնտրտուք: 

Աղբյուրը` Creu

15.03.16 | հասարակություն