Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինքնամոտիվացիայի 15 միջոց

1. Շփվեք երեխաների հետ: Երեխաների հետ շփումը կօգնի վերհիշել, թե նրանք ինչ պարզ են նայում աշխարհին: Չէ որ երբեմն սեփական փորձի եւ կրթության բարձրությունից կարող եք բարդացնել իրավիճակը, մինչդեռ մանկական մոտեցում օգտագործելով կարողանում եք հաշվված րոպեներում լուծել նույնիսկ լուրջ խնդիրները: 

2. Ձեր ձեռքբերումների եւ մղումների հիշեցումներ ստեղծեք: Օրինակ, ընտանեկան լուսանկարը կօգնի հիշեցնել ձեր երջանիկ ընտանիքի մասին, որը դուք ստեղծել եք, իսկ ցանկալի տան լուսանկարը ներշնչանք կտա այդ նպատակի ուղղությամբ աշխատելու համար: 

3. Վիզուալիզացիա օգտագործեք: Այն թույլ է տալիս պատկերացնել ձեր իդեալական կյանքը եւ հետեւաբար, ավելի արագ հասնել ցանկալի արդյունքի: Երազների մեջ սուզվելով, դուք պահպանում եք լավ տրամադրությունը եւ ներշնչանքով ձեր նպատակներին եք անցնում: Ինչպես նաեւ  «վերադարձեք անցյալ»` վերլուծելով անցյալի սխալները եւ ձեռքբերումները ձեր գործողությունները շտկելու համար: 

4. Ազատվեք սահմանափակող համոզմունքներից: Որպես կանոն, արդյունքը ձեռք չի բերվում այն ժամանակ, երբ ուժեղ են սահմանափակումները: Դուք հավանաբար բազմաթիվ օրինակներ գիտեք, երբ անվախ գործելով, դուք հեշտությամբ հասել եք ուզածին: 

5. Շարունակեք սովորել: Եթե ավելի մեծ արդյունք եք ուզում, երբեք մի դադարեք սովորել: Նույնիսկ երբ ձեր գործում պրոֆեսիոնալ դառնաք, ջանացեք նոր բան սովորել եւ կատարելագործել ձեր հմտությունները:   

6. Օգնեք ուրիշներին: Երբ դուք օգնում եք ընկերներին կամ նույնիսկ անծանոթ մարդկանց, դուք զգում եք, որ ինչ-որ մեկին պետք եք, որ ինչ-որ մեկին մի քիչ ավելի երջանիկ եք դարձրել: Եվ դա ձեզ ուժ եւ ինքնահարգանք է տալիս: 

7. Սովորեք ինքնակազմակերպվել: Կազմակերպելով ձեր օրը, ձեր աշխատատեղը, ձեր հանգիստը եւ շատ ուրիշ բաներ, դուք միշտ ժամանակ եւ ուժեր կխնայեք, ինչը կօգնի կարճ ժամանակում հասնել ցանկալի նպատակին: 

8. Շփվեք հաջողության ձգտող մարդկանց հետ: Գաղափարակիցների գտեք: Փոխադարձաբար աջակցեք իրար:  Հաճախ կողքից հայացքն օգնում է ավելի արագ հաջողության հասնել: Փոխանակեք փորձը, աջակցեք իրար: Միասին նպատակին հասնելն ավելի հեշտ եւ հաճելի է:

9. Լավ հանգստացեք: Ամենօրյա իրարանցումից մի քիչ հանգստանալու հնարավորություն փնտրեք: Քնից առաջ զբոսնելու օգտակար սովորույթ ձեռք բերեք: Այդպես կկարողանաք թարմ օդ շնչել, մտածել անցած օրվա մասին եւ պլանավորել հաջորդը: Տանը կամ աշխատավայրում դա դժվար է անել, որովհետեւ ինչ-որ մանրուքներ անընդհատ շեղում են: Եթե զբոսնելու հնարավորություն չկա, սիրելի երաժշտությունը կօգնի լիցքաթափվել:  

10. Օգտագործեք այլ մարդկանց փորձը: Բրայն Թրեյսին սկսել է նրանից, որ մանրամասնորեն ուսումնասիրել է մեծ մարդկանց կենսագրությունները, այդպես նա կարողանում էր ճանաչել նրանց արարքները, նրանց սխալները եւ ամեն ինչ ավելի լավ անել: Սովորեք ուրիշի փորձից, վերլուծեք եւ ուրիշների արդյունավետ հնարքները կիրառեք նպատակներին հասնելու համար: 

11. Խրախուսեք եւ գովեք ձեզ: Անպայման գովեք նույնիսկ փոքրիկ նպատակին հասնելու համար: Դա հետագա աշխատանքի համար էներգիա է տալիս: Եթե դուք միշտ գոհ լինեք ձեր արդյունքից, հաջորդ ձեռքբերումներն ավելի ցանկալի եւ իրական կլինեն: 

12. Ընդլայնեք ձեր մտահորիզոնը: Կարդացեք եւ վերընթերցեք հոդվածներ եւ գրքեր, ձեզ համար նշումներ արեք եւ նոր գիտելիքներ ներդրեք: Երբեմն պետք է տեղեկությունը լրացնել տարբեր աղբյուրներից կամ վերադառնալ արդեն ընթերցածին, որպեսզի թարմ հայացքով նայեք սովորական բաներին: 

13. Լսեք փորձառու մարդկանց կարծիքը: Հպարտությունը հաճախ թույլ չի տալիս լսել ուրիշների խոսքերը, մենք չենք ուզում լսել ավելի փորձառու մարդկանց կարծիքը, հատկապես եթե այդ փորձառու մարդը մեզանից ավելի փոքր է: Բայց օտար փորձն օգտագործելով մենք անհամեմատ ավելի լավ եւ արդյունավետորեն կառաջանանք դեպի մեր նպատակը: 

14. Խնայեք ձեր ուժերն ու ժամանակը: Խուսափեք անգործությունից, սահմանափակեք շփումը այն մարդկանց հետ, ովքեր օգտագործում են ձեր ժամանակը, ձեր ուշադրությունը մի ծախսեք դատարկ զրույցների վրա: 

15. Լավատես եղեք: Միշտ ջանացեք դրական բան գտնել այն ամենում, ինչը շրջապատում է ձեզ: Ապրեք հետեւյալ սկզբունքով. «Այն ամենը, ինչ լինում է, լավ է»:

 

 

Աղբյուրը` Kleo

22.06.16 | հասարակություն