Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինքնագնահատականը բարձրացնելու միջոցներ

Մեզանից յուրաքանչյուրն ինքնագնահատականը բարձրացնելու սեփական միջոցներն ունի:  Ոմանք նոր զգեստներ են գնում, ուրիշներն էլ գեղեցկության սրահ են հաճախում, իսկ մյուսներն էլ՝ գեղեցիկ անծանոթների սիրահետում: Բայց կա մի քանի ունիվերսալ մեթոդ, որոնք հստակորեն օգնում են հաղթահարել դեպրեսիան եւ բարձրացնում են կյանքի հանդեպ հետաքրքրությունն ու սերն ինքդ քո հանդեպ: 

1. Ինքներդ ձեզ միշտ հիշեցրեք սեփական հաջողությունների մասին: Մենք արդեն բազմիցս հիշեցրել ենք, թե ինչ օգտակար է հաջողության օրացույց պահելը եւ ամեն օր դրանում  սեփական առավելությունները գրանցելը: Հետո սեփական ձեռքբերումների ցուցակը նայելիս անհնար է չժպտալ եւ չգովել ինքդ քեզ: 

2. Միշտ կարելի է ինքդ քեզնով հպարտանալու բազմաթիվ առիթներ գտնել: Պաշտոնը բարձրացրել են կամ հաջողվել է մեկ կգ-ով նիհարել:  Միթե դա առիթ չէ նոր շրթներկ գնելով ինքդ քեզ խրախուսելու: Հաջողությանն ընդառաջ ամեն քայլի համար ինքներդ ձեզ փոքրիկ նվերներ արեք, այդ դեպքում հաճելի կլինի նման քայլեր կատարելը: 

3. Մի մոռացեք գովել ձեզ: Բարձրաձայն եւ ամբողջ անկեղծությամբ` միաժամանակ ժպտալով: 

4. Ինքներդ ձեզ համար լավագույն ընկերուհի դարձեք: Դա բոլորովին չի նշանակում, թե անհրաժեշտ է դադարեցնել շփումն իսկական ընկերների հետ եւ ներփակվել ձեր մեջ: Ուղղակի ինքներդ ձեզ վերաբերվեք ճիշտ այնպես, ինչպես ուզում եք, որ ուրիշները վերաբերվեն ձեզ` սիրով, հարգանքով, ըմբռնումով: 

5. Շաբաթը մեկ անգամ ձեզ համար դրական տրամադրությունների օր կազմակերպեք: Ժպտացեք անցորդներին, սիրահետեք, ինքներդ ձեզ համար պաղպաղակ կամ քաղցր բամբակ գնեք, անցեք խանութներով` փորձելով գեղեցիկ ամեն ինչ: 

6. Երբեք ինքներդ ձեզ մի քննադատեք հուզական գրգռման վիճակում: Նստեք, խորը շունչ քաշեք մի քանի անգամ, մինչեւ քսանը հաշվեք եւ հետո միայն սկսեք վերլուծել իրավիճակը: 

7. Անընդհատ զբաղվեք ինքնակատարելագործմամբ: Միայն ինքներդ ձեզ ամեն օր ավելի լավը դարձնելով կկարողանաք հասնել ցանկալի արդյունքի եւ փոխվել սեփական եւ շրջապատի աչքերում: 

8. Ինքնագնահատականը բարձրացնելու ձեր միջոցները փնտրեք: Եվ մի փորձեք «հեծանիվ հորինել», չէ որ ամենահանճարեղ բաները միշտ մակերեւույթին են։ Սպորտը, լրացուցիչ կրթությունը, շոփինգը, ձեռագործը, խոհարարական գլուխգործոցների ստեղծումը. ցուցակն անվերջ է: 

 

Աղբյուրը` la-viva.ru

19.03.16 | հասարակություն | մոտոցիկլ