Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինքդ քեզ չսիրելու տասը միջոց

Առաջարկում ենք վերլուծել ինքդ քեզ չսիրելու տասը միջոց. ինչպես ասում են՝ տեղեկացված ես, ուրեմն զինված ես:

1 . Ինքդ քո նկատմամբ չափազանցված ակնկալիքները

Շատ հաճախ անվստահության հիմքում մեծամտությունն է ու այն համոզմունքը, որ ես իրականում առանձնահատուկ եմ ու պետք է ամեն ինչում լավագույնը լինեմ: Իսկ եթե ես սխալվում եմ, դա ընկալվում է որպես անթույլատրելի բան: Սակայն եթե իրատեսական վերլուծենք, ապա սխալը միանգամայն բնական երեւույթ է: Եվ դրանում ոչ մի ամոթալի կամ արտակարգ բան չկա: Հավանականությամբ տեսության համաձայն, սխալը նույնքան հավանական է, որքան հաջողությունը: Այսպես թե այնպես, մենք բոլորս էլ անվստահ ենք, որովհետեւ մենք մարդիկ ենք, ոչ թե աստվածներ:

2. Ինքդ քեզ սխալներն արգելելը

Այս մտածելակերպը բխում է նախորդ կետից: Ինքներս մեզ համար բարձր նշաձող դնելով՝ մենք մերժում ենք այն հավանականությունը, որ կարող ենք եւ սխալվել:

3. Ինքներս մեզ վախեցնելը

Սա վախենալու, վատն ակնկալելու, բարդություններ ու անհաջողություններ ենթադրելու, ինքդ քեզ լարելու սովորությունն է: Մեծահասականերն այս հարցում նման են երեխաներին՝ երեխան երեւակայում է, որ անկողնու տակ հրեշ է ու սկսում է վախենալ այդ երեւակայական հրեշից: Հետո ուզում է, որ մայրը գա ու սփոփի իրեն: Բայց, երբ մենք մեծանում ենք, մենք պետք է կարողանանք ինքներս մեզ սփոփել ու զսպել մեր բուռն երեւակայությունը: Չէ՞ որ վախը շատ հեռու է սիրուց ու հարգանքից …

4. Ամեն ինչ մեզ վերագրելը

Այս առանձնահատկությունը նույնպես աշխարհի մասին մանկական ընկալման մի մասն է, երբ օտար զգացմունքները, վարքագիծը մենք մեզ ենք վերագրում: Եթե ինչ -որ մեկը չի զանգահարում, կամ քիչ է խոսում, տխուր է՝ մեզ սկսում է թվալ, թե դա մեր պատճառով է: Նման ընկալման դեպքում «Ես»-ը ընկալվում է որպես իրավիճակի կենտրոն, դրա սկզբապատճառ: Իրականում հասունությունը դրսեւորվում է նրանով, որ ի վիճակի լինես տեսնել, որ «ես»-ը ընդամենը մի մասն է իրավիճակի, որը բազմաթիվ փոփոխական արժեքներից է բաղկացած:

5. Համբերելու կամ սպասելու անկարողությունը

Անհամբերությունը ինքդ քեզ տանջելու ամենատարածված ձեւն է: Դա ամեն ինչ միանգամից ստանալու ծարավն է: Անհամբերության արմատները նույնպես մանկությունում են: Դրա արմատներից է՝ ուրիշների օգնությանը ապավինելու սովորությունը: Ավելի խորը մակարդակում՝ անհամբերությունը նշանակում է դիմադրություն իմացությանը, երբ ուզում ես արդյունք ստանալ մինչեւ դասը սովորելը:

6. Դատապարտել ու համեմատել

Կարեւոր չէ, թե ում եք դատապարտում՝ ինքներդ ձեզ, թե ուրիշներին: Այսպես թե այնպես, դատապարտությունը խլում է ձեր ուժերը … Չէ՞ որ եթե դուք դատապարտում եք ուրիշին, ուրեմն ինքներդ ձեզ էլ եք անընդհատ գնահատում: Դա մշտական լարվածություն է ու կյանք՝ մանրադիտակի տակ … Նման իրավիճակում հնարավոր չէ լիցքաթափվել ու հարգել ինքդ քեզ առանց մեծ ջանքեր գործադրելու:

7. Գործերը կիսատ թողնելը

Անավարտ գործերը ու խնդիրները թուլացնում են ինքնավստահությունն ու զրկում ուժերից: Համաձայնեք, երբ օրվա վերջում մենք գիտակցում ենք, որ ծրագրված գործերն արված են , հոգին լցվում է հպարտությամբ ու գոհունակությամբ: Ինքդ քո նկատմամբ հարգանքն ու ուրախությունն էլ ինքնըստինքյան են գալիս:

8. Ինքդ քեզ քննադատներով շրջապատելը

Մեծ նշանակություն ունի նաեւ այն, թե ինչ մարդիկ են մեզ շրջապատում՝ նրանք, ովքեր քննադատում են, թե նրանք ովքեր փորձում են հասկանալ ու աջակցել: Ո՞ւմ ենք մենք դիմում բարդ իրավիճակում՝ նրան, ով մեզ աջակցո՞ւմ է, թե՞ նրան, ով դատապարտում է: Ո՞ւմ հետ ենք մենք անկեղծանում՝ նրանց հետ, ովքեր միշտ անթաքույց ճշմարտությո՞ւնն են ասում, թե նրանց, ովքեր ձգտում են հասկանալ ու լսել մեզ: Մեր շրջապատը զտելու ու մարդկանց ընտրելու կարողությունը վառ արտացոլում է ինքդ քեզ սիրելու ու խնայելու ունակությունը:

9. Ինքդ քեզ ուրախությունն արգելելը

Անվստահ դառնալու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է չզբաղվել սիրելի գործով, նաեւ խուսափել այն զբաղմունքներից, որոնք սրտանց ուրախացնում են ձեզ:

10 . Ձեր ակտիվությունը կաթվածահար անելը

Ինքդ քո նկատմամբ հարգանքի համար ուղիղ ճանապարհը բարի գործ անելն է, բարեգործությամբ զբաղվելը ու մյուսներին օգնելը: Սակայն ուրիշներին դատելու ու քննադատելու սովորությունը կարող է հանգեցնել նրան, որ հոգու լավագույն ձգտումները՝ օգնելու ու բարի գործ անելու ցանկությունը կմնան ստվերում՝ վատատեսության ու մշտական լարվածության պատճառով:

Աղբյուր՝ Creu

15.01.16 | հասարակություն