Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինքդ քեզ հավատալու 10 միջոց

1․ Գովեք ինքներդ ձեզ

Ըստ վիճակագության, մենք ավելի շատ մեր թերությունների վրա ենք կենտրոնանում։ Եվ շատ իզուր։ Վատ չէր լինի ամեն երեկո ինքներս մեզ գովեինք այն հաջողությունների համար, որոնց հասել ենք օրվա ընթացքում։ Գուցե դուք հաջողությամբ հանձնել եք քննությունը ավտոդպրոցում կամ էլ համեղ ճաշ եք պատրաստել։

2․ Արժանիքների ցանկ

Թղթի վրա մի սյունակով գրեք ձեր դրական հատկանիշները։ Մյուս սյունակում՝ ձեր տաղանդները։ Գուցե դուք հոյակապ գործում եք, ասեղնագործում, կամ կարում։ Կարեւոր չէ, թե ձեր տաղանդը որքանով է պահանջված, կարեւոր է, որ դուք ունեք այն։ Փակցրեք այդ ցուցակը երեւացող տեղում, անընդհատ կարդացեք այն ու ըստ անհրաժեշտության՝ լրացումներ արեք։

3․ Վիզուալիզացիա

Ինքներդ ձեզ պատկերացրեք վստահ ու հանգիստ, այնպես, ինպիսին ուզում եք լինել։ Մտովի ստեղծեք վառ, ինքներդ ձեզ ոգեշնչող պատկեր։ Ինչպիսի տեսք կամ խոսք կուզեիք ունենալ։ Ինչպես մարդիկ կարձագանքեն ձեզ։ Արեք դա ամեն օր, որպեսզի սովորեք այդպիսի «ես»-ին ու հասնեք դրան։

4․ Տեսանկյուն

Հոգեբանները խորհուրդ են տալիս՝ եթե չես կարող փոխել իրավիճակը, փոխիր իրավիճակին քո վերաբերմունքը։ Կարեւոր է որ դժվար իրավիճակներում որոնեք ու գտնեք դրական պահեր։ Մտածեք, եթե ճակատագիրը ձեզ կիտրոններ է մատուցում, գո՞ւցե կիտրոնից լիմոնադ սարքելու ժամանակն է։

5․ Շարժուձեւ ու ժեստեր

Ֆիզիոլոգիական մակարդակի վրա մեր մարմինը մեր մասին կարող է ավելի շատ բան պատմել, քան մենք կցանկանայինք։ Անվստահությունը հաղթահարելու համար պետք է հետեւել մեր շարժումներին ու վարքագծին։ Ուղիղ կեցվածքը, ջերմ հայացքն ու ժպիտը պետք է սովորություն դառնան։

6․ Բարի գործ անելը

Փորձեք որեւէ մեկի օրը ավելի լավը դարձնել։ Ոչինչ այդքան չի բարձրացնում ինքդ քո հանդեպ հարգանքը, որքան այն գիտակցումը, որ դու կենսականորեն անհրաժեշտ ես։ Բարեգործությունն ու կամավորականոթյունը կարող են ոչ միայն ուրիշներին օգնել նրանց խնդիրները լուծելու հարցում, այլեւ ձեզ՝ ինքնավստահություն ձեռք բերելու, նոր ընկերներ գտնելու ու ձեր երկրորդ կեսին հանդիպելու հարցում։

7․ Սեփական առաջանայնություններ

Որքա՞ն հաճախ եք ժամանակ նվիրում այն զբաղմունքներին, որոնք ձեզ իսկապես ուրախություն ու բավականություն են պատճառում։ Կանոն դարձրեք օրական գոնե 15-30 րոպե նվիրել այն գործին, ինչը ձեզ համար կարեւոր է։ Նաեւ պատասխանեք հետեւյալ հարցին՝ «Ե՞րբ եք վերջին անգամ ինքներդ ձեզ համար որեւէ հաճելի բան արել։ Եթե երկար եք մտածում ու չեք կարողանում հիշել՝ ուրեմն շտկելու ժամանակն է։

8․ Ավելի բարձր նպատակների ձգտեք

Մենք սկսում ենք ինքներս մեզ հարգել այն ժամանակ, երբ մեր հնարավորություններից վեր ինչ-որ բան ենք անում։ Լուծելով ավելի բարդ բնույթի խնդիրներ, դու ավելի հաջողակ ու վստահ ես դառնում։ Հոգեբանները խորհուրդ են տալիս աստիճանաբար բարձրացնել նշաձողը ու համեմատվել միայն ինքերդ ձե զ հետ։

9․ Առողջ եսասիրություն

Մանկուց մեզ ներշնչում են՝ «Եսասեր լինելը վատ է»։ Բայց եթե խորը մտածենք, ապա ի՞նչ է եսասիրությունը։ Դա ինքդ քո նկատմամբ չափազանց մեծ սերն է։ Բայց միթե հնարավոր է ինքդ քեզ «չափազանց շատ» սիրելը։ Ձգտեք սկզբում անել այն, ինչը կարեւոր է ձե՛զ համար, հետո նոր՝ բոլոր մյուսների համար։

10․ Ես կարող եմ

Մեր ենթագիտակցությունը «ես պետք է» արտահայտությունը որպես հրահանգ չի ընկալում։ Ավելի լավ է դրա փոխարեն օգտագործեք «ես ուզում եմ», «ես կարող եմ» արտահայտությունները, որոնք կօգնեն փոխել մտածելակերպն ու ձեւավորել ապագան։

Աղբյուրը՝ Liza.ua

04.10.16 | հասարակություն