Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչ սպասումներ ունեն տարբեր կենդանակերպի նշանները սեռական հարաբերություններից

Խոյ (20 մարտի– 19 ապրիլի)

Գերիշխող և էներգետիկ Խոյերը սովորաբար ստանում են այն, ինչ ուզում են։ Լուրջ սեքսուալ ախորժակ ունենալով՝ նրանք սիրում են վերահսկել իրավիճակը, այդուհանդերձ ինքնավստահ մնալով։  Սիրում են փորձարկել և փնտրում են նորը ամենապարզ և աշխարհիկ բաներում։ Եթե Դուք վայրի կիրք և անսանձ հաճույքի սիրահար եք անկողնում, ապա Խոյը հենց Ձեզ համար է։ Խոյի համար ամենահարմար զուգընկերները ՝ Առյուծ, Աղեղնավոր, Երկվորյակներ, Կշեռք, Ջրհոս։

Ցուլ (20 ապրիլի 19 մայիսի)

Ցուլը ավելի ռոմանտիկ և զգայուն նշան է։ Նրանք սիրում են դիպչել զուգընկերոջը, զգալ նրան, իրենց հարկավոր են երկարատև նախերգանքներ և քնքշանք։ Ցուլերը շատ էմոցիոնալ են, սակայն նախընտրում են պասիվ դերը՝ տալով իշխանության ամբողջականությունը զուգընկերոջը, իսկ իրենց կիրքը չի հանգչում ժամանակի հետ։ Ամենահարմար զուգընկերները՝ Կույս, Խեցգետին, Ձկներ։

Երկվորյակներ (21 մայիսի 21հունիսի)

Այս նշանի ներկայացուցիչները ռիսկային են և սիրախաղ են սիրում։ Նախընտրում են անմիջականությունը։ Սա նշանակում է, որ հարաբերությունները կարող են հոգնեցնել, այդ պատճառով իրենց զուգընկերները պետք է պատրաստ լինեն լրացուցիչ ուժեր ներդնելու՝ հարաբերությունները պահպանելու համար։ Երկվորյակները կրեատիվ են և փոքր-ինչ շատախոս։ Ամենահարմար զուգընկերները՝ Կշեռք, Ջրհոս, Խոյ, Առյուծ, Աղեղնավոր։

Խեցգետին (22 հունիսի 22 հուլիսի)

Խեցգետինները բավականին փակ են։ Նրանք սիրում են սեքսով զբաղվել և հաճույքով կդասավանդեն սիրո արվեստը իրենց զուգընկերոջը։ Մինչ ինտիմ հարաբերություններ սկսելը, Խեցգետինները պետք է անբողջությամբ ճանաչեն իրենց ընտրյալին՝ ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։ Խեցգետինների մոտ լավ զարգացած է ինտուիցիան և նրանք հեշտությամբ կարող են հասկանալ, թե ինչպես հաճույք պարգևել զուգընկերոջը։ Ամենահարմար զուգընկերները՝Կարիճ, Կշեռք, Ցուլ, Կույս, Այծեղջյուր։

Առյուծ (23 հուլիսի 22 օգոստոսի)

Առյուծները հմայիչ են և կրքոտ, կենսուրախ և սեքսուալ, սակայն փոքր-ինչ կտրուկ։ Իրենց համար կարևոր է իմանալ, որ նրանք հաճույք են պարգևում զուգընկերոջը, նաև ցանկանում են  երախտագտության խոսքեր լսել իրենց հասցեին։  Առյուծները երբեմն հակված են ավելորդ դերասանությանը և նախընտրում են , որ զուգընկերը իրենց հետ միասին խաղա այդ դրաման ։ Ամենահարմար զուգընկերները՝ Խոյ, Աղեղնավոր, Երկվորյակ, Կշեռք, Ջրհոս։

Կույս (23 օգոստոսի 22 սեպտեմբերի)

Կույսերին բնորոշ է տրամաբանությունն ու գործնականությունը, իրենց չի անհագստացնում ամենօրյա աշխատանքը, սակայն երբեմն Կույսերը չափազանց ծայրահեղ են։ Նրանք պետք է  իմանան, թե ինչ է պահանջվում իրենցից  և այդ ժամանակ նրանք Ձեզ չեն հիասթափեցնի։ Համոզվելով, որ իրենք ապահով են և հանգիստ, Կույսերը հաճույքով ցույց կտան իրենց ցանկասիրությունն ու ամբողջությամբ  կտրվեն զուգընկերոջը։ Ամենահարմար զուգընկերները՝ Ցուլ, Այծեղջյուր, Խեցգետին, Կարիճ, Ձկներ։

Կշեռք (23 սեպտեմբերի 22 հոկտեմբերի)

Կշեռքներն ուշադրություն և քծնանք են սիում։ Այս նշանը բավականին ռոմանտիկ է, նույպես պատրաստ է զուգընկերոջը հաճույք պարգևելու համար ջանքեր գործադրել։ Սակայն նրանք պատասխան երախտագիտություն են ակնկալում։ Կշեռքները բավականին շփվող են և շատախոս, այնպես որ երևակայությունն ու բանավոր նախերգանքը իրականում կարող են խթանել նրանց։ Ամենահարմար զուգընկերները՝ Երվորյակներ, Ւրհոս, Առյուծ, Աղեղնավոր։

Կարիճ (23 հոկտեմբերի 22 նոյեմբերի)

Կարիճների համբավը սեքսքուալ  առումով խոսում է իրենց մաքսիմալիզմի մասին։ Նրանք գայթակղիչ են և միշտ պատրաստ,  նույնիսկ սեքսուալ փորձարկումների ծարավ ունեն։ Ակտիվ էրոտիկ էներգիա և զգացմունքային համառություն ունեցող Կարիճները սիրում են ինչպես տալ, այնպես էլ ստանալ։ Կարող են փոքր-ինչ իշխող լինել հարաբերություններին վերաբերվող բոլոր ոլորտներում։  Ամենահարմար զուգընկերները՝ Խեցգետին, Ձկներ, Ցուլ, Կույս, Այծեղջյուր։

Աղեղնավոր (22 նոյեմբերի 21 դեկտեմբերի)

Ուրախ և վառ երևակայությամբ Աղեղնավորները սիրում են հաճելի ժամանակ անցկացնել։ Նրանց հոգնեցնում է սովորոկան կյանքի և բանական սիրային հարաբերությունների  ընթացքը, իսկ դա նշանակում է, որ նրանք հակված չեն  որևիցե լուրջ փոփոխությունների։ Նրանք աներևկայելի անկախ են, չեն վախենում միայնակ մնալուց և ինքնաբավարարությամբ զբաղվելուց։ Աղեղնավորները նախընտրում են անմիջականությունը և թույլ չեն տա վերահսկել իրենց։ Ամենահարմար զուգընկերները՝ Խոյ, Առյուծ, Երկվորյակներ, Կշեռք, Ջրհոս։

Այծեղջյուր (22 դեկտեմբերի 19 հունվարի)

Այծեղջյուրները հակված են մենության և դժվար թե սեքսով զբաղվեն այն մարդու հետ, ում հետ ապագա չեն տեսնում։ Այս նշանի ներկայացուցիրչները համառորեն խորհում են և պլանավորում՝ չարհամարհելով ընթացիկ աշխատանքը։  Առաջին հայածքից կարող է թվալ, որ  իրենց հետաքրքիր չէ սեքսը, սակայն Այծեղջյուրների համար սեքսը քայլում է սիրո հետ զուգահեռ, և առանց փոխադարձ սիրո անիմաստ է սպասել իրենցից սեքսուալ հարաբերությունների։ Բարի և սիրալիր Այխեղջյուրները սիրում են երջանկացնել իրենց զուգընկերներին՝ իրենց համար դա առաջնախնդիր է։ Ամենահարմար զուգընկերները՝ Ցուլ, Կույս, Կարիճ, Խեցգետին, Ձկներ։

Ջրհոս (20 հունվարի 18 փետրվարի)

Անկողնում Ջրհոսները ցուցաբերում են փորձարարական մոտեցումն ու չտեսնված ստեղծարարությունը։ Նրանք սիրում են նոր բաներ փորձել և կարող են նույնպես բավականին էքսցենտրիկ լինել։ Կրքոտ և խանդավառ Ջրհոսները փարձում են պահել հարաբերությունների ջերմությունը։ Ամենահարմար զուգընկերը՝ Երկվորյակներ, Կշեռք, Խոյ, Առյուծ, Այծեղջյուր։

Ձկներ (19 փետրվարի 20մարտի)

Ձկները ամենաակտիվ նշանը չէ՝ նրանք շատ դանդաղաշարժ կարող են լինել, նրանց խթան է հարկավոր՝ գործողություններ սկսելու համար։ Սերը նրանց համար շատ ավելի կարևոր է, քան սեքսը, այնպես որ չսիրած մարդու հետ նրանք նույնիսկ չեն մտածի իրենց պահանջները բավարարելու մասին։ Իրենց սիրած մարդու կողքին Ձկները  պատրաստ են գուշակել և բավարարել զուգընկերոջ ամենաչնչին քմահաճույքները։ Ձկները շատ փխրուն են, այնպես որ զգույշ եղեք թե խոսքերի , թե արարքների մեջ․ նրանք ամեն բան սրտին մոտ են ընդունում։ Ամենահարմար զուգընկերները ՝ Խեցգետին, Կարիճ, Ցուլ, Կույս, Այծեղջյուր։

Աղբյուրը՝ Creu

08.06.16 | հասարակություն | մոդա