Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչ պետք է դադարեն անել կանայք

Ինչ պետք է կանայք դադարեն անել իրար։

1 . Համեմատել: Եթե գոնե որեւէ նմուշ լիներ, այդ դեպքում դա ինչ-որ իմաստ կունենար: Բայց որքան մարդ կա, այնքան էլ` կարծիք: Բոլոր կանայք տարբեր են: Յուրաքանչյուրը յուրովի սքանչելի է:  Եվ հետո, դուք էլ գիտեք, որ արտաքին տվյալները գլխավորը չեն: Գլխավորն այն է, թե կինն իրեն ինչպես է մատուցում, որքան ինքնավստահ է իր մարմնի առումով: Եվ եթե նա իրեն չհամեմատի ուրիշների հետ, որոշակիորեն նրանցից լավը կդառնա:  

2. Բամբասել: Լավ ընկերուհի եղեք, ուրիշներին «որպես գաղտնիք» մի հայտնեք ձեր ընկերուհու գաղտնիքները: Դա կանացի ընկերության գլխավոր չափանիշներից մեկն է. չպատմել միմյանց գաղտնիքները, չնայած դա կանացի սեռի ամենամեծ թուլությունն է: Եվ երբեք մի խնդրեք եւ մի պահանջեք, որ ձեզ պատմեն այն, ինչ դուք իրավունք չունեք իմանալ:  

3. Անտեսել իրար: Եթե կանայք փորձեին գոնե մի քիչ ժպտալ իրար եւ բարյացակամորեն վերաբերվել, աշխարհն ավելի լավը կդառնար: Ձեզ համար դա դժվար չէ: Եվ եթե մեկ այլ կին անտեսում է ձեզ, դա նրա մակարդակին իջնելու առիթ չէ: Դրանից բարձր եղեք:  

4. Հետաքրքրասիրություն: Եթե կինն ուզում է ձեզ ինչ-որ բան պատնել, հավատացեք, կպատմի: Իսկ եթե դուք փորձում եք դա դուրս քաշել նրանից, լարվածություն եք ստեղծում: Դուք կարիք չունենք իմանալու այնքան շատ, որքան կարծումեք, այնպես որ, թողեք դա: Եթե դուք պետք է իմանաք դա, ժամանակը կգա եւ կիմանաք:  

5. Զսպել անկեղծ գովասանքը եւ խրախուսանքը: Այնքան կանայք հիանում են այլ կանանցով` նրանց կարիերայով, ոճի զգացմամբ, մայրական կամ խոհարարական տաղանդով, խելքով, բայց չեն ուզում հաճոյախոսություն անել` մրցակցության եւ նախանձի պատճառով, մտածելով, որ իրենց փոքրացնում են նրանց աչքում: Եթե մենք ուզում ենք ավելի լավ կանայք լինել, պետք է իրար օգնենք դրանում: Եվ ձեր բարի խոսքերը կարող են ուժեղ ազդեցություն թողնել այլ կնոջ վրա, չէ որ նա գիտե, թե ձեզ համար ինչ է արժեցել դա ասելը, նշանակում է` դա անկեղծորեն եւ շատ ոգեշնչում է: 

6. Չհետաքրքրվել ուրիշի երեխաներով: Երեխաները մայրերի միջեւ մրցակցության   առարկա են: Բայց նրանք մեծանում են եւ դուք դարձյալ մենակ եք մնում եւ հարեւան մայրիկների հետ խոսելու բան չեք ունենում: Ավելի ընկերասեր եղեք եւ հիշեք, որ չեք կարող  100 տոկոսով ազդել ձեր երեխայի վրա եւ նա էլ չի ձգտում հաղթել մայրերի ձեր մրցությունում: 

7. Վիրավորվել: Սրտին մոտ եւ ձեր հաշվին մի ընդունեք, եթե մեկ այլ կին չի ուզում ձեզ հետ հարաբերություններ ստեղծել: Պարտադիր չէ, որ դրա մեղավորը դուք լինեք, նա է: Եվ դուք պարտավոր չեք բոլորին դուր գալ: Ձեզ նրա տեղը դրեք. դուք էլ կարող եք բոլորի նկատմամբ ընկերական չլինելու  շատ պատճառներ եւ տրամադրություն ունենալ:

Աղբյուրը՝ Creu

15.06.16 | հասարակություն