Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչ պետք է անել մինչեւ առավոտվա 9-ը

Մեդիտացիա

Մեդիտացիան կամ նույնիսկ պարզ «Խորը ներշնչում-արտաշնչում» վարժությունը քեզ կօգնի օրը սկսել հանգստության զգացումով: Փոխանակ խրվեք հեռախոսի մեջ եւ ստուգեք առավոտյան փոստը, մի երկու րոպե ծախսեք լուռ նստելու վրա: Օրվա ընթացքում մենք բազմաթիվ աշխատատար գործեր ենք անում. ձեզ թույլ տվեք օրը սկսել հանգստության ալիքի վրա: Ի թիվս այլ բաների, մեդիտացիան կօգնի տրամադրվել, դուք ավելի կենտրոնացած կդառնաք եւ ուժերի ներհոսք կզգաք: 

Ինքն իրեն շնորհակալություն հայտնել

Ձեր օրը սկսեք շնորհակալություն հայտնելով նրա համար, ինչ դուք ունեք:  Այդ պրակտիկան ձեզ կսովորեցնի շատ կարեւոր հմտություն. ինքներդ ձեզ շնորհակալ լինել փոքրիկ հաջողությունների համար հաջորդ  24 ժամվա ընթացքում: Դա ձեզ ավելի կայուն կդարձնի այն խնդիրների հանդեպ, որոնք ի հայտ են գալիս օրվա ընթացքում:  «Եթե ձեր կյանքում միակ աղոթքը դառնա «շնորհակալություն» բառը, դա բավարար կլինի»: Մայստեր Էկհարտ:

Մտքում պատկերացնել, թե այսօր ինչով զբաղվես

Որքան ավելի վաղ կազմվի ձեր օրվա պլանը, այնքան ավելի արդյունավետորեն եւ արգասաբերորեն կծախսեք ձեր ժամանակը: Հենց որ անեք դա, ժամանակացույցում տեղ թողեք` լուծելու խնդիրները դրանց ի հայտ գալուն զուգահեռ: 

Մի բաժակ ջուր խմել

Ձեր մարմինը ջրազրկված է արթնանում, այդ պատճառով շատ կարեւոր է նախ եւ առաջ մի քիչ ջուր խմել: Իր` The Body Ecology Diet գրքում դիետոլոգ Դոննա Գեյթսը մարդկանց առաջարկում է հենց առավոտյան ժամերին խմել օրական նորմայի կեսը: Դա օրգանիզմը կմաքրի տոքսիններից, կնվազեցնի քաղցի զգացումը եւ օրվա ընթացքում գլխացավերի առաջացման ռիսկը:  

Ձգումներ կատարել

Դժվար է գտնել այնպիսի մարդու, որն արթնանում է մկաններում եւ ոսկրերում թեթեւությամբ: Եվ այնքան հեշտ չէ ինքդ քեզ սովորեցնել` անելու այդ մարմնամարզությունը: Սակայն հետազոտությունները  ցույց են տալիս, որ առավոտյան ձգումները կարող են մեծացնել ձեր ճկունությունը, բարելավել արյան շրջանառությունը եւ նվազեցնել կուտակված սթրեսը: Գումարած` դուք բարելավում եք կեցվածքը:  

Երաժշտություն լսել

Ձեր օրը սկսեք երաժշտություն լսելով, դուք մեծ բավականություն կստանաք, կբարձրացնեք ձեր տրամադրությունը եւ կլիցքավորվեք դրական էներգիայով մոտակա օրերի համար: Հետազոտությունը ցույց է տալիս, որ երաժշտությունն ի վիճակի է բարձրացնել ընդհանուր մոտիվացիան եւ արտադրողականությունը: Այնպես որ, ուրախացրեք ձեզ: 

Ժպտալ

Ձեր օրը սկսեք լոգասենյակում հայելուն ժպտալով: Դա դրական ազդեցություն է ունենում ձեր ընդհանուր վիճակի եւ տրամադրության վրա, նույնիսկ երբ դուք բոլորովին տրամադրություն չունեք: Ժպիտը շրջապատի մարդկանց վստահության է տրամադրում, հետո էլ, հիշեք. հաջողակ մարդիկ միշտ դրական են տրամադրված:  

Երեկույթից հետո մաքրել տարածքը

Մեր կյանքը եռում է, այդ պատճառով դուք երբեմն կարող եք առավոտյան մոռանալ փոքր գործերի մասին:  Մենք երբեմն տանը հագուստ ենք թափթփում, սպասքը թողնում ենք լվացարանում եւ մեր հետեւից չենք հավաքում աղբը: Այդ ամենը կարող է օրեցօր կուտակվել, բայց ի վերջո վերաճում է տարրական ալարկոտության: Փոխարենը պատկերացրեք, թե ինչ լավ է, երբ տուն եք գալիս եւ ամեն ինչ հավաքված է եւ մաքուր: Դուք կարող եք ուղղակի հանգստանալ եւ լիցքաթափվել:  

Առաջին հերթին անել ամենածանր աշխատանքը

Իրականում կարող է թվալ, թե ամենաճիշտը առավոտից լիքը մանր գործեր անելն է, սակայն եթե դուք լուծեք ամենաբարդ խնդիրը, մնացած ամեն ինչն ավելի արագ կլուծվի եւ ավելի լավ: Ի թիվս այլ բաների, դա հրաշալի միջոց է պայքարելու հետաձգելու սովորության դեմ նրանց համար, ովքեր սովոր են ամեն ինչ հետաձգել: 

 

 

Աղբյուրը` Creu

09.05.16 | հասարակություն | մոդա