Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչ չի կարելի անել կանանց հետ շփվելիս

1. Կտրականապես երբեք կնոջը առիթ մի տվեք մտածելու, որ դուք իվիճակի եք լվանալ ձեր ամանները:
2 . Երբեք կնոջը մի կոչեք ձեր լավագույն ընկերոջ ու առավել ևս ընկերուհու անունով: 
3. Կնոջը գարեջրի հետևից մի՛ ուղարկեք: Նա լավագույն դեպքում սխալ գարեջուր կգնի:
4. Երբեք կնոջը տրամաբանական փաստարկներ մի ներկայացրեք: Հիշեք, որ այդ դեպքում դուք նրա աչքերում կատարյալ հիմար եք թվում, իսկ ձեր փաստարկները՝ ոչ հիմնավոր: Ավելի լավ է զգացմունքային մակարդակում շփվեք: 
5. Երբեք կանանց երկիմաստ հաճոյախոսություններ մի արեք: 
6. Երբեք մի փորձեք հասկանալ կնոջը: 
7. Երբեք կնոջը մի ասեք, որ նա ձեր տեսած բոլոր կանանցից լավագույնն է: Չէ՞ որ նա կարող է և հավատալ: 
8. Երբեք կնոջը մի բացատրեք, թե ինչի համար եք նրան սիրում: Նա միևնույն է ձեզ չի հասկանա:
9. Երբեք նրան «երբեք» մի ասեք: Ձգտեք նրան հասկացնել դա այլ բառերով: 
10. Երբեք նրան ուրիշ կնոջ օրինակը մի բերեք, մանավանդ եթե համեմատությունը նրա օգտին չէ:
11. Երբեք մի մոռացեք հիշարժան օրերը՝ ծանոթության, հարսանիքի, նրա և նաև նրա մայրիկի ծննդյան օրերը:
12. Երբեք նրան մի՛ հավատացեք, եթե նա ասում է՝ ինչ կինն է ուզում, նույնը աստված է ուզում: Փորձեք պատկերացնել Արարչին նորաձև հագուստով, բարձրակրունկ կոշիկներով, դեմքին մի կույտ կոսմետիկա ու տոնածառի նման զարդարված:
13. Եվ վերջինը՝ երբեք իդեալական կնոջ մի փնտրեք

Աղբյուր՝ Klubber

27.08.16 | հասարակություն