Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչ կարող են պատմել Ձեր մասին հիվանդությունները

Գլուխ

Եթե գլուխը հաճախ է ցավում՝ դա «մտքերի ցավն է» , դա  ինֆորմացիայի առատությունն է, կամ որևիցե մտորումների հետևանք։ Գլխացավերով տառապում են շատ խելացի մարդիկ, որոնք ճնշում են իրենց զգացմունքները։ Այս խնդիրը խոսում է ցածր ինքնագնահատականի և վախերի մասին, որն առաջանում է  ներքին քննադատության և ներսում որևիցե բան թաքցնելու հետևանքով։

Մազեր

Մազերի հետ խնդիրները սթրեսի , անօգնության և հուսահատության ցուցանիշ են։ Մազերը, հատկապես կանանց մոտ, կենսունակության խորհրդանիշ են։ Խնդիրները կարող են առաջանալ ,եթե մարդը ապրում է անընդմեջ լարվածության  և վախերի մեջ։ Երբեմն մազերը թափվում են մեծ էգոյի, հպարտության կամ Աստծուց անգիտակից վրդովմունքի հետևանքի պատճառով։

Պարանոց

Պարանոցը կապում է գիտակցությունը(գլուխը) զգացմունքների(մարմնի) հետ ։ Պարանոցի հետ խնդիրներն ասում են, որ Ձեզ մոտ առկա են երկու խնդիրները միասին։ Մետաֆիզիկական մակարդակի վրա սա անհրաժեշտ է ընկալել որպես հոգևրը և նյութականը կապող կամուրջ։ Պարանոցի հիվանդությունները ասում են մարդու ճկունության բացակայության մասին՝ մարդը վախենում է շրջվել ճշմարտությունը լսելու համար,  կամ անտեսում է՝  իրավիճակը հասկանալու փոխարեն։

Աչքեր

Կարճատեսությունը   տեսլականի բացակայություն և ապագայի վախեր է  էնշանակում ։
Հեռատեսագարությունը՝ ներկայում ապրելու անկարողություն։ Այս մարդիկ չափազանց երկար են մտածում որոշում կայացնելուց առաջ և ունակ չեն իրավիճակը ամբողջությամբ տեսնելու։
Դալտոնիզմ՝ աչքը չի ընկալում գույները և ամեն բան մոխրագույն է տեսնում։  Սա ասում է այն մասին, որ մարդն ունակ չէ կյանքի ուրախություններն ընկալել։ Կարևոր է նայել  այն գույնի նշանակությունը, որը դուրս է մղում գիտակցությունը։
Գլաուկոմա՝ պատնեշ։ Մարդը տառապում է ներկայում անցյալի պատճառով, սա նաև նշանակում է չներել և չընդունել անցյալը։

Ատամներ

Ատամները ցավում են տատանվող և անվճռական մարդկանց մոտ։ Բոլորը Ձեր փոխարեն են մտածում, իսկ Դուք ինքներդ վախենում եք, չեք կարողանում  վերլուծել կյանքի իրավիճակները։ Ծամող ատամների հետ խնդիրները ասում են նրա մասին, որ Դուք չեք կարողանում հաշտվել հանգամանքների հետ,  վերին կողային ատամները պատասխանատու  են որոշումներ կայացնելու համար, իսկ ստորին՝ սեփական որոշումների պատասխանատվության։ Ձախից՝ անձնականն է, աջից՝ հասարակականը։ Կա նաև այսպիսի մի կարծիք, որ մարմնի ձախ կողմի խնդիրները ֆիքսում են մոր հետ հարաբերությունների խախտումներ, իսկ աջ կողմի խնդիրները՝ հոր։

Բերան

Բերանի խոռոչի հիվանդությունները, օրինակ՝ ստոմատիտը, կապված են սիրտը խոցող վիրավորանքի հետ։ Լեզուն կծելու սովորությունը՝ շատախոսության համար պատիժ է, այտերը ներսից կծոտելու փաստը՝ անհագստություն, գաղտնապահություն։ Բերանը կապված է նոր գաղափարներ ընդունելու հետ։ Բերանի մեջ ցանկացած խնդիր խոսում է հենց այս ոլորտի տրամադրությունների մասին։

Շուրթեր

Շուրթերը՝ մեր զգացմունքային էության արտացոլումն են։ Կախված ներքին խնդիրներից՝ շուրթերը կարող են արտացոլել հետևյալ խնդիրները․
Ճաքեր՝ մարդը տարակուսանքի մեջ է գտնվում հակասական զգացմունքներից։
Շուրթերի կծոտում՝ ինքնապատիժ արտահայտված ցանկասիրության համար
Հերպես՝ նույնն է , ինչ կծոտումը, սակայն ավելի լուրջ արտահայտումներով։

Մեջք

Մեջքը կյանքի հիմք է խորհրդանշում։ Մեջքի խնդիրները խոսում են բարոյական աջակցության պակասի մասին։  Մարդը կարծում է , որ իրեն չեն սիրում, կամ ստիպված է թաքցնել սեփական սերը։  Եթե մարդ կորցնում է շարժունակությունը, ապա չի կարողանում գործողություններով արտահայտել սերը ուրիշների նկատմամբ։ Եթե ցավը ձախից է՝ մտերիմներին , եթե աջից՝ աշխարհին։

Գոտկատեղ

Գոտյատեղը կոնֆլիկտ է, մեղքի զգացում, ուշադրությունը սևեռված է անցյալին։ Մեջքի ստորին մասը կապված է նյութկան բարօրության հետ, զուգընկերոջ, երեխաների, աշխատանքի, դիպլոմների․․․ Ցավն այս հատվածում ասում է, որ մարդը  իրեն վստահ զգալու համար ցանկանում է որևիցե բան, սակայն չի համարձակվում խոստովանել ոչ ինքն իրեն, ոչ էլ ուրիշներին։ Արդյունքում ստիպված է անել ամեն բան ինքնուրույն։

Հոդեր

Բուրսիտ՝ ճնշված զայրույթի նշան։ Մարդը ձգտում է կատարելության ամեն հարցում։ Նա թույլ չի տալիս զայրույթին իրեն տիրելու, և այն կուտակվում է հոդերում։
Արթրիտ՝ նշան է այն մտքի, որ քեզ չեն սիրում։ Արթրիտով տառապող մարդիկ, որպես կանոն, շատ ճիշտ մարդիկ են։ Իրենց մոտ միշտ գերիշխում է «անհրաժեշտ է» արտահայտությունը։ Շատ ուժեղ է «ներքին քննադատը»։
Հոդախախտ։ Վերջույթների հաճախակի  հոդախախտերը ասում են նրա մասին, որ մարդը թույլ է տալիս շահարկել իրեն։
Ծնկների հետ խնդիրները՝ համառություն, գոռոզություն, ճնշած վախ և զիջելու չկամություն։

Ավելորդ քաշ

Եթե մարդու մոտ պահպանվում է ավելորդ քաշը, ապա նա պետք է վերանայի  իր ներքին աշխարհը։ Հաճախ մարմինը պահում է ավելորդը, որպեսզի պաշտպանվի արտաքին գործոններից։ Մարդը չափազանց անպաշտպան է հասարակության, կյանքի առջև։ Ավելորդ քաշով մարդիկ մանուկ կամ պատանեկան հասակում հաճախ շատ վիրավորանքներ, ծաղր և նվաստացումներ են տեսել։

Սրունքներ

Սրունքների խնդիրներն ասում են կյանքի սկզբունքների կոնֆլիկտների մասին։ Հնարավոր  է, որ Դուք ցանկանում եք այն, ինչը հակասում է Ձեր բարոյական սկզբունքներին։ Սրունքի ցավը խանգարում է առաջ շարժվել՝ թե քայլքով , թե վազքով, այդ իսկ պատճառով էլ կապված է ապագայի նկատմամբ մեր վերաբերմունքի և առաջ գնալու մեր ունակություննեի հետ։

Ստամոքս

Բժիշկները փաստում են, որ գաստրիտը հաճախ անհանգստությունների և նյարդային գերլարվածության հետևանք է։ Ստամոքսի հետ խնդիրներն ասում են, որ Դուք գտնվում եք կախյալ վիճակում՝ կյանքում պակասում է  կայունությունը, երբեմն էլ անճարության և  անապահովության զգացմունքն է տիրում։  Ստամոքսի խոցը խոսում է թերարժեքության, վախի  մասին։ Կարող է լինել նաև գրգռվածության պատճառով, որը ոչ մի կերպ չեք կարողանում դուրս հանել։  Եթե մարդիկ արտահայտվեն, ստամոքսի խոց գոյություն չի ունենա։

Նյութը՝ Otvetnavse.com

30.09.16 | հասարակություն