Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչ է տեղի ունենում մարմնի հետ, եթե սեքսով չեն զբաղվում

1. Էրեկտիլ դիսֆունկցիա: Կամ դուք ամեն ինչ օգտագործում եք ըստ նշանակության, կամ կկորցնեք:

2 . Միզափամփուշտի վերահսկողության հետ կապված խնդիրներ, որովհետեւ նրանց մոտ սեքսը մարզում է կոնքային խորքի մկանները, որոնք օգնում են վերահսկել միզելու գործընթացը:

3. Արյան բարձր ճնշում: Կանոնավոր սեքսն օգնում է ճնշումը նորմալ մակարդակում պահել:

4. Կանանց մոտ կարող է հեշտոցային չորություն առաջանալ: Սեքսի երկարատեւ բացակայությունից հետո օրգանիզմի համար կարող է դժվար լինել բնական քսուքի արտադրությունը:

5. Սրտային նոպայի բարձր ռիսկ: Որոշ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ կանոնավոր սեքսը երկու անգամ նվազեցնում է սրտային նոպաների ռիսկը:

6. Դեպրեսիա: Դա փակ շրջանակ է. դուք սեքսով չեք զբաղվում, դրա պատճառով դեպրեսիայի մեջ եք ընկնում, ինչի հետեւանքով ձեզ համար էլ ավելի դժվար է լինում ինչ-որ մեկին գտնել սեքսի համար կամ էլ ձեզ չի հաջողվում դրանով զբաղվել, եւ այդպես շարունակ:

7. Հիշողության հետ կապված խնդիրներ: Սեքսն ուղեղին օգնում է ուղեղային նոր բջիջներ արտադրել, մասնավորապես` հիշողության համար պատասխանատու գոտում: Եթե դուք մոռացկոտ եք դարձել, գնացեք եւ սեքսով զբաղվեք:

8. Սթրեսի բարձր մակարդակ: Սեքսը սթրեսը հանելու բնական միջոց է:
Բայց չարժե դրա պատճառով շատ ապրումներ ունենալ, չէ որ սեքսը օդ կամ ջուր չէ, առանց որի մարդն ապրել չի կարող: Եվ եթե տվյալ պահին դուք տղամարդ (կին) չունեք, խուճապի մի մատնվեք: Գուցե այդ ժաանակը ձեզ տրվել է նրա համար, որ վերականգնեք ուժերը, հասկանաք ինքներդ ձեզ, հասկանաք, թե ինչ մարդու կուզեիք տեսնել ձեր կողքին:

Աղբյուրը` Cosmo

26.09.16 | հասարակություն | մոդա