Ինչ է «պատմում» սրտաձեւ դեմքը ձեր մասին

Վալենտինի օրվան ընդառաջ «The Wisdom of Your Face» գրքի հեղինակ, ոլորտի փորձագետ Ջին Հաները բացահայտել է, թե ինչպիսի հատկանիշներ են բնորոշ սրտաձեւ դեմքով մարդկանց (սրտաձեւ դեմք ունեն նրանք, ում այտոսկրերն ու կզակը փոքր-ինչ արտահայտված են, ճակատը՝ լայն, իսկ կզակի հատվածում դեմքն ավելի նեղլիկ է): Այսպիսով, ինչ է պատմում դեմքի այս ձեւը ձեր մասին:

 

1. Այսպիսի կանայք յուրօրինակ հմայք ունեն, որով կարող են գրավել ցանկացած տղամարդու:

2. Նրանք ազդեցիկ են եւ սիրում են ուրիշներին համոզել, որ իրենք յուրահատուկ են:

3. Ատում են անգործ մնալը:

4. Ունեն ստեղծագործ միտք եւ սիրում են բոլորին ցուցադրել իրենց կրեատիվ աշխատանքները:

5. Հայտնի դիվաներ եւ կուռքեր դառնալու մեծ շանսեր ունեն:

6. Չեն սիրում, երբ իրենց մերժում են:

7. Շատ զգացմունքային են եւ երբեմն արտահայտվում են առանց մտածելու:

8. Նրանց բնորոշ է անվճռականությունը:

9. Ատում են, երբ իրենց քննադատում են:

10. Նրանց շատ դժվար է վիրավորել եւ ծնկի բերել, քանի որ շատ ուժեղ, մեծ կամքի տեր եւ էներգիայով լի են:

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Cosmopolitan

 

 

08.02.16 | հասարակություն