Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչ արժե անել այս ամառ

1. Ամառային ֆոտոսեսիա կազմակերպել

Պատկերացրեք, թե այդ լուսանկարներն ինչպես կբարձրացնեն ձեր տրամադրությունը սառը ձմռանը:

2. Ընկերների հետ մրցություն կազմակերպել

Ընտրեք ամառային զվարճանք, որը հոգեհարազատ է ձեզ` հեծանվավազք, բադմինտոն, լող կամ նույնիսկ կոկտեյլ մրցույթ: Նախապես մրցանակներ մտածեք մոտիվացիան մեծացնելու համար: 

3. Մեկնել այլ քաղաք

Նույնիսկ եթե չափազանց փոքր է եւ չափազանց հեռու: Ամառը հրաշալի հնարավորություն է հետազոտելու սեփական կամ հարեւան քաղաքը: Խիզախաբար ճամփա ընկեք: 

4. Սովորեք անել այն, ինչ բոլորովին չգիտեք

Լողալ, հեծանիվ քշել, սալսա պարել: Կարեւորը` ձեր մեջ նոր կարողություններ եւ տաղանդներ հայտնաբերեք: 

5. Օրինակ վերցնել կենսախինդ թայլանդցիներից եւ տոնել ամառային նոր տարին

Արեւային թագավորության ավանդույթների համաձայն նոր տարուն բոլոր բնակիչները սկսում են իրենց վրա սառը ջուր ցանել: Ճիշտ է, նրանց մոտ դա ապրիլին է տեղի ունենում, իսկ մենք ստիպված ենք եղել սպասել տաք ամռանը: Բայց ոչինչ, ավելի լավ է` ուշ, քան երբեք: 

6. Արեւի լոգանք ընդունել

Դա նույնիսկ մեկնաբանության կարիք չունի: Ժամանակն է ազատվելու մաշկի այդ կապտականաչ երանգից: 

7. Բաց պատշգամբում նախաճաշ կազմակերպել

Չէ որ դա իսկական հաճույք է. սրտագին զրույցներ եւ բուրավետ սուրճ: Ինչը կարող է ավելի սքանչելի լինել: 

8. Բացօթյա կինոթատրոնի երկու տոմս գնել

Եվ սիրելի մարդուն անպայման հետը տանել: 

9. Արշավ գնալ

Թեկուզ` երկու օրով: Դե լավ, մրջյունները ձեզ չեն ուտի, մոծակները չեն կծի, մարմինը ցանով եւ գորտնուկներով չի պատվի: Դու ուղղակի ամառային հրաշալի արկած է, որն անպայման երկար կհիշվի: 

10. Ոչինչ չանել

Ուղղակի այգում պառկել խոտին, ծալովի մահճակալին, որտեղ ասես: Ուղղակի թուլանալ, զգալ քամու հաճելի զովությունը եւ երազել: Թեկուզ մեկ օր: 

 

Աղբյուրը` Creu

16.05.16 | հասարակություն | մոտոցիկլ սպորտ