Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչ անել, երբ կինն անտանելի է դառնում

Այն, ինչ կնոջը գեղեցիկ ու հմայիչ է դարձնում, կարող է նաեւ հակառակ ազդեցությունն ունենալ։ Օրինակ՝ նրանց չափազանց զգայուն լինելը կարող է եւ հմայիչ դարձնել կանանց, եւ անհավասարակշիռ, ինչը երբեմն բարկացնում է տղամարդկանց։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ուժեղ սեռի ներկայացուցիչներին հասկանալ, թե ինչ է պետք անել, երբ կինն անտանելի է դառնում։

 1. Չդիմադրել

Դիմադրության դեպքում դուք բավականին տխուր իրավիճակում կհայտնվեք։ «Հանգստացիր», «մի՞թե դա այդքան կարեւոր է» եւ նման շատ այլ արտահայտություններն ամեն ինչ ավելի են թեժացնում։ Եթե կարծում եք, որ նա այդ խոսքերից հետո լռելու է, սխալվում եք։

2. Հիշեք, որ դա երկար չի շարունակվի

Ոչ մի կին հավերժ անտանելի չի մնում («Սատանան հագնում է Պրադա» ֆիլմի հերոսուհի Մերիլ Սթրիփից բացի)։ Զգացմունքները չեն կարող հարատեւ լինել։ Նշանակություն չունի, թե ինչպիսին են դրանք՝ հատկապես եթե խոսքը կանանց մասին է։ Այս պարագայում կինը բավականին փոփոխական էդառնում, եւ նրա տրամադրությունը միանգամից կարող է բարձրանալ։

3. Հիշեք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ձեզ թվում է

Երբ կանայք իրենց անտանելի են դրսեւորում, առաջնորդվում են ոչ թե մտքով, այլ զգացմունքներով։ Նրանք կարող են հիստերիկ կնոջ նման բղավել միայն այն բանի համար, որ տղամարդը սխալ գնումներ է կատարել։ Սակայն իրականում այս բարկությունը գնումների հետ ոչ մի կապ չունի. իրականում խնդիրն այլ է։ Սակայն միգուցե կինը նույնպես չգիտի, թե ինչն է իր բարկության պատճառը։

4. Վայելեք այդ պահը

Տղամարդիկ սիրում են ուղղակի նայել, թե ինչպես է կինն արտահայտում է իր փոթորկոտ զգացմունքները։ Եվ երբ կինը բարկացած է, սա հենց այն է, ինչ տղամարդը պետք է անի։

Աղբյուրը՝ Creu

 

12.11.15 | հասարակություն