Ինչպիսի կանայք չեն ցանկանում տղամարդիկ

1. Տղամարդիկ այնպիսի կին են ցանկանում, որը տղամարդկանց շրջապատում իրեն բնական է զգում: Գուցե դա ճիշտ է ավագ դասարանցիների կամ ուսանողների համար, որոնք կարող էին զբոսնել տղաների հետ եւ ձեւացնել, թե սերը եւ զգացմունքները հիմարություն են: Այդ ժամանակ մարդիկ կարող են փորձարկումներ անել այնպիսի հասկացության հետ, ինչպիսին արտոնություններով ընկերությունն է: Բայց դուք այլեւս դպրոցում չեք եւ հասուն տղամարդը կանացի կին է ցանկանում: Նա ուզում է ջանալ նրա վրա տպավորություն թողնելու համար: Տղամարդը սիրահարվում է, երբ զգում է, որ որոշակի կին իրեն մղում է ավելի լավը լինել, իսկ դա անելու ամենալավ միջոցը ինքնավստահ, ուժեղ կին լինելն է:

2. Տղամարդիկ չեն սիրում հուզական կանանց: Ասում են, թե տղամարդիկ կանանց անկառավարելի հիստերիկներ են համարում: Բայց իրականում տղամարդիկ չեն սիրում հուզական կանանց, նրանք չեն սիրում, երբ կինը չի կարող իր զգացմունքներն արտահայտել ուղղակիորեն եւ հանգիստ:

3. Տղամարդն ուզում է զգալ, որ կարող է լսել ձեզ եւ հասկանալ, թե ինչ եք ասում եւ համապատասխանաբար ձեզ օգնել ավելի լավ զգալ: Երբ տղամարդը կարող է հանգստացնել կնոջը, նա իրեն աշխարհի գագաթին է զգում: Բայց երբ չափից շատ են աղաղակները եւ արցունքները, դա վանում է:

4. Տղամարդիկ սիրում են առեղծվածային կանանց: Դա ամենամեծ առասպելներից մեկն է: Տղամարդիկ չեն ուզում գլուխ ջարդել` կռահելով, թե դուք ով եք եւ ինչ եք անում, երբ առեղծվածային եղանակով ասում եք, որ «զբաղված եք»: Տղամարդուն մի ստիպեք չվստահել ձեզ: Տղամարդն ուզում է կորչել ձեր կանացիության առեղծվածում. այդ զգայականության, խոցելիության, գեղեցկության եւ դրա գաղտնիքների:

5. Տղամարդկանց չեն հետաքրքրում խելացի կանայք: Իրականում տղամարդիկ ընդամենը ցանկանում են իրենց հուզական առումով անվտանգ եւ հանգիստ զգալ կնոջ կողքին: Նույնիսկ եթե նա տղամարդուց ավելի խելացի է, նա չպետք է ցուցադրի դա, տղամարդուն արհամարհանքով վերաբերվի կամ իրեն ստորացուցիչ կատակներ թույլ տա:

6. Տղամարդիկ արգելված պտուղ են ցանկանում` այն, ինչ նրանք չեն կարող ունենալ: Դա այն ենթադրությունների կարգից է, թե տղամարդիկ առեղծված են սիրում: Հասուն տղամարդը, որը կին է փնտրում եւ ցանկանում է ընտանիք ստեղծել, չի պատրաստվում վազել ձեր կիսաշրջազգեստի հետեւից: Նա ուզում է ձեզ ավելի լավ ճանաչել: Տղամարդն ուզում է զգալ, որ իր կինն իսկական է: Եվ դա սկսվում է ձեր սեփական արժանապատվության զգացումից: Եթե դուք ձեզ հարգում եք, եթե դուք դաստիարակված եք, եթե ձեզ հետաքրքիր է նրա խառնվածքը եւ պահվածքը, այդ դեպքում նա կպայքարի ձեզ համար: Եվ պետք չէ խաղեր խաղալ:

Աղբյուրը` Cosmo.ru

28.09.16 | հասարակություն | սպորտ