Ինչպիսին կլինեին կանայք, եթե տղամարդիկ ստեղծեին նրանց

1. Ամեն անգամ սեփական տղամարդու հետ սեքսից հրաժարվելիս նա 500 գ ավելորդ քաշ կհավաքեր:

2 . Երկու կուրծքն ընդհանուր առմամբ առողջ մինիմալիզմ է եւ դրանց քանակությունը մեծացնելու կարիք հավանաբար չկա: Բայց իդեալականորեն դրանք չպետք է այդքան ամուր ամրացված լինեն մարմնի դիմային հատվածում. համառ,  բայց քնքուշ հրումներով դրանք պետք է հնարավոր լիներ ժամանակավորապես տեղաշարժել, օրինակ, դեպի թիկունք: 

3. Ֆուտբոլի եւ հոկեյի աշխարհի առաջնության օրերին նրանք պետք է անաբիոզի մեջ ընկնեին: 

4. Եթե աղջիկը քեզ հետ ժամադրության գար ընկերուհու հետ, դա միայն մի բան պետք է նշանակեր: Սեքս երեքով եւ անմիջապես:  

5. Բոլոր կանայք պետք է ուղեղի աշխատանքի արդյունավետության փոխարկիչներ ունենային: Փոխարկիչի սանդղակը պետք է սկսվեր «Աստված իմ, ինչ խելացին ես: Այդ անեկդոտը մի անգամ էլ պատմիր, արդեն մոռացա»-ից եւ ավարտվեր` «Ոչ մի խնդիր, սիրելիս, ագգլյումատիզմը բետա-ինտերֆերոնում տվյալ կոնստանտի դեպքում հավասար է  3,5876909-ի: Հիմա ամեն ինչ կգրեմ քեզ համար, կարող ես գնալ ստանալ քո Նոբելյան մրցանակը»:

6. Բեղմնավորման համար բարենպաստ օրերին նրանց ճակատին թրթռացող կարմիր լամպ կհայտնվեր` ազդանշանով:

7. Տարվա ընթացքում այդ օրերի քանակը ընդամենը երկու կլիներ… չէ, այդպես ամբողջ մարդկությունը երեւի վերանա: Լավ` հինգ: 

8. Մեքենա նստելով որպես ուղեւոր` նրանք կկորցնեին ձայնալարերի առաձգականությունը եւ կզրկվեին խոսելու կարողությունից: Հարյուր հիսուն կմ ժամից բարձր արագության դեպքում նրանց մոտ ավտոմատ եղանակով կմիանար օրալ սեքսի կրքոտ ցանկությունը: 

9. Հետեւի հայելուն հինգ րոպե անընդմեջ չնայելուց հետո յուրաքանչյուր կին վարորդի քթին պզուկ կհայտնվեր:  Իսկ առանց  թեքվելու լույսը միացնելու դեպքում մի շարքից մյուսն անցնելու դեպքում` ամբողջ երկու: 

10. 18 տարեկանից հետո յուրաքանչյուր կնոջ մոտ իր մոր հոտի, տեսքի, ձայնի եւ ձեռագրի հանդեպ սարսափելի ալերգիա կառաջանար: 

11.Հղիությունը երկու շաբաթ կտեւեր: Ծննդաբերությունը հինգ րոպե կտեւեր եւ հետաքրքիր գործընթաց կլիներ, որը նման է ռեգբի խաղալու եւ ասեղնագործելու եւ խաչբառեր լուծելու արանքում ինչ-որ բանի:  

 

Աղբյուրը` Kleo

07.09.16 | հասարակություն