Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպիսին են տարբեր տեսակի անհատականությունները ամուսնական կյանքում

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական հետազոտությունները, համատեղ կյանքի համար մարդու գլխավոր հատկությունը ամուսինները համարում են նրա վերաբերմունքը իր մտերիմների և շրջապատի նկատմամբ։

Այնուհետև՝ գործնական հատկությունները, որոնք ապահովվում են նպատակների իրականացումը  (նպատակասլացությունը,  պատասխանատվության զգացումը), որոնց հաջորդում են տրամադրություն ստեղծող հատկությունները (կենսուրախությունը, տրտմությունը, լավատեսությունը)։

Որքան բարձր տեղ է զբաղեցնում ցուցակում այս կամ այն հատկությունը, այդքան մեծ է նրա ազդեցությունը ամուսինների փոխհարաբերութունների և միությունից  գոհ մնալու աստիճան վրա։  Երբ զարգանում են միայն առանձին հատկությունները, որոնք, չգիտես ինչու, շեշտադրվում են, ապա հարաբերությունները միակողմանի են դառնում։ Դրան են  նպաստում նաև ամուսիններից յուրաքանչյուրի բնավորության անհատական շեշտերը ։
Առանձնացնում են անհատականությունների մի քանի տեսակ `

1. Ցուցադրական անձնավորություն

Այս մարդիկ  միշտ ձգտում են ուշադրության կենտրոնում լինել։ Նրանք եսասեր են  և սնապարծ։ Նրանց շատ զարգացած է զգայունությունը,  ներշնչումը և ներշնչանքը ուրիշների նկատմամբ ։ Նրանք չեն զգում ամոթն ու խղճի խայթը, շուտ են մոռանում  տհաճությունները, սիրում են փոքր ինչ չափազանցնել։ Այս մարդկանց մտահոգում է ուրիշների կարծիքը։ Նրանք լավ ստեղծարարներ են, արվեստագետներ, վառ երևակայություն ունեն։ Ցուցադրական մարդը հաղորդասեր է, շփման մեջ ազատ է, երազկոտ։

2․Բծախնդիր անձնավորություն՝

Դժվարությամբ են որոշում կայացնում, կասկախամիտ են և զգույշ։ Նրանք անվճռական են։ Տատնվում են «կողմի» և «դեմի» միջև։ Մեծամիտ են և պատասխանատու հարաբերություններում և գործունէության մեջ։ Նրանց տանը կատարյալ մաքրություն է տիրում, կենցաղը՝ կարգավորված։ Այս մարդիկ պարտաճանաչ են, գործնական և հստակ։ Կանայք հատկապես բարեխիղճ են կենցաղում՝ պատրաստ են տեղում չդրված ցանկացած մանր իրի պատճառով վեճի բռնվել։ Իրենց մոտ հաճախ խախտվում է ինտիմ կյանքը, արտահայտվում է հոգեբանական հոգնածությունը։

3․Պարանոյիդ անձնավորություն

Նրանց բնորոշ է պահպանողականությունը, հարաբերություններում անճկունությունը։ Հիշաչար են, ամբարտավան, հավակնոտ և հպարտ։ Ներշնչվող են, կասկածամիտ և անդադար  խանդում են իրենց զուգընկերներին։ Իրենց շարժիչ ուժը փառասիրությունն է։

4․Դյուրագրգիռ անձնավորություն

Այս տեսակի մարդկանց վարքագիծը որոշում են գայթակղությունները, այլ ոչ թե ինտելեկտը։ Այս մարդիկ վատ են դաստիարակվում և կրթվում, իրենց ինքնատիրապետումն ու ինքնակառավարումը շատ թույլ մակարդակի վրա են ։ Գայթակղություններն ու տրամադրության փոփոխությունները  կառավարում են իրենց և հաճախ են հանգեցնում կոնֆլիկտների և սկանդալների։
Այստեղ ներկայացված են մարդկանց միայն հիմնական, հաճախ հանդիպող և լայն տարածում ունեցող մարդկանց տեսակները։ Իրականում նրանք ավելի շատ են։

Աղբյուրը՝ Otvetnavse.com

10.06.16 | հասարակություն | մոդա