Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես 2016-ին ներգրավել փողը՝ ֆինանսական աստղագուշակ

Առանձնահատուկ հաջողություն է սպասվում բիզնեսմեններին, ֆրիլանսերներին և բոլոր նրանց, ով ինքնութրույն է գումար վաստակում։

Խոյ

Ընդհանուր առմամբ Խոյերի համար սա լավ ֆինանսական տարի է։ Առանձնահատուկ հաջողություն է սպասվում բիզնեսմեններին, ֆրիլանսերներին և բոլոր նրանց, ով ինքնութրույն է գումար վաստակում։ Ծախսելու առումով զգույշ է պետք լինել փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում․ ավելի ճիշտ կլինել գնալ հանգստանալու։ Իսկ այս կենդանակերպի նշանի ամենա ստեղծագործական ներկայացուցիչները նշանակալի ֆինանսական եկամուտ կզգան 2016-ի վերջում։

Ցուլ
Ցուլի համար 2016-ը կլինի ծաղկունքի և առատության տարի։ Գումարն այնքան շատ կլինի, որ դուք կարող եք դավաճանել ձեր գլխավոր սկզբունքին և ծախսել գումարն աջ ու ձախ։ Այնպես որ խորհուրդ ենք տալիս զերծ մնալ խոշոր ու անմիտ գնումներից և գումար ծախսելու պրոցեսին մոտենալ ձեզ հատուկ խելամտությամբ։
Դե իսկ տնտեսել հաստատ ստիխված չեք լինի, այնպես որ, վայելեք։

Երկվորյակներ

Այս տարի ձեզ ամեն բան զրոյից սկսելու հնարավորություն կընձեռնվի ։Դե իսկ 2016-ի ֆինանսական արդյունքները կախված կլինեն միայն ձեզանից։ Սակայն մի անհանգստացեք՝ ամեն բան լավ է լինելու․ եթե ոչ դուք՝ ապա ո՞վ։ Ավելին՝ դուք ունակ  եք հսկել և այնպիսի խազ կազմակերպել, որից ձեզ շրջապատող մարդկանց բերանը բաց կմնա։

Խեցգետին
Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների մոտ 2016-ին սպասվում է կարիերայի առաջընթաց։ Խնդիրը կայանում է նրանում, որ ծախսելու ցանկությունը կլինի ավելի մեծ։ Այդ պատճառով Խեցգետիններին արժե մտածել եկամուտների և ծախսերի պլանավորման մասին, որպեսզի նրանց անձնական բյուջեն  ավելցուկային լինի։

Առյուծ

Տարվա սկիզբը մի փոքր բարդ կլինի՝ դա կարելի է վերագրել տոներին մեծ գումարներ ծախսելու փաստին։ Իսկ արդեն մայիս-հունիսին ձեր ֆինանսական կարգավիճակը կլավանա այնքան, որ դուք բառի բուն իմաստով կսկսեք շռայլել գումարները։ Զարմանալի է, բայց դրանից գումարն ավելանալու է։

Կույս

Կույսերի համար 2016-ը անակնկալներով լի է լինելու։ Իսկ ճակատագրի իրական պարգևներին կարելի է սպասել հենց տարվա սկսզբում։ Այս կերպ տիեզերքը ձեզ հաջողության և նպատակների իրականացման է տրամադրելու ։ Արդյունքում ձեզ միայն մնում է հետևել նախագծած ճանապարհին և ոչ մի վայրկյանով չշեղվել դրանից։

Կշեռք

Կշեռքների համար 2016-ը շատ նոր հորիզոններ և ուղղություններ կբացի։ Շատ աշխատելու անհրաժեշտություն կլինի, սակայն արդյունքները համապատասխանելու են ջանքերին։ Կարևորը՝ չհանձնվել  և թևաթափ չլինել։ Ի վերջո,  դուք կստանաք այն ամենն, ինչին այսքան համառ ձգտել եք, և հպարտ կարող եք ասել՝ այս ամենին ես ինքս եմ հասել։

Կարիճ
2016-ին Կարիճների մոտ ֆինանսական առումով ամեն բան կայուն է լինելու։ Մի կողմից  դա շատ լավ է, իսկ մյուս կողմից՝ ձեզ ոչ ոք չի խանգարում անել այնպես, որ ավելի լավ լինի։ Ամենակարևորը ՝ որոշել ձեր կյանքի հետագա ուղղությունը, իսկ աստղերն այդ հարցում ամբողջովին ձեր կողմից են։

Աղեղնավոր

2016-ին Աղեղնավորներն իսկապես շատ պող կունենան։ Այստեղ կարևոր է ժլատություն չանել։ Որքան շատ ծախսեք, այդքան շատ կվաստակեք։ Այս կարգախոսը կգործի ձեր կյանքի բոլոր բնագավառներում։ Այնպես որ, պատրաստվեք (առնվազն մտավոր)։ Եվ չհամարձակվեք պարծենալ ձեր ձեռքբերումներով․Ճակատագիրը լավ հումորի զգացում ունի՝ երբեք մի մոռացեք դա։

Այծեղջյուր

2016-ի առաջին կեսին ֆինանսական առումով Այծեղջյուրները հույսը միայն  իրենց վրա կարող են դնել։ Կարող եք սա այս տեսակ քննություն համարել։ Իսկ արդեն հուլիսից ձեր բոլոր ֆինանսական գործերը կսկսեն բարգավաճել՝ անկախ ձեր գործողություններից․ սա այն սերմն է, որից հսկայական ծառ է աճում։ Սկզբում դուք նրան ջրում եք, այնուհետև վայելում պտուղները։

Ջրհոս

Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների մոտ 2016-ին ամեն ինչ լավ է լինելու։  Անկախ հանգամանքներից, այս տարի Ջրհոսները հեշտությամբ կարող են մեծացնել իրենց ունեցվածքը։ Իսկ նախկինում կատարված աշխատանքը կուրախացնի իր արդյունքներով։  Կարևորը՝ չթուլանալ և շարունակել գնալ առաջ՝ հաղթանակից հաղթանակ։

Ձկներ

Եթե Ձկներին հաջողվի հաղթահարել տարվա սկիզբը առանց ֆինանսական  կորուստների, ապա հետագայում կնկատվի մեծ աճ։ Գումարը ավելի ու ավելի կշատանա։ Ի դեպ, այնքան կշատանա, որ  2016-ի վերջին դուք լրջորեն կարող եք մոտենալ երկար սպասված գնմանը՝  մեքենայի, բնակարանի, առանձնատան, կամ շուրջերկրյա ճանապարհորդությանը։ Իսկ որոշ ներկայացուցիչներ նույնիսկ կարող են համատեղել այս ամենը։

03.01.16 | հասարակություն