Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես քույրերը խուսափեն վեճերից

Ծնողների կողմից քույրերից մեկի նկատմամբ հոգատարության նվազագույն դրսեւորումը կարող է նրանց միջեւ հավերժական թշնամանք բորբոքել, որը տարիներով միայն կկուտակվի: 

Որպես կանոն, կրտսեր քույրերը բողոքում են ավագներից այն բանի համար, որ անընդհատ ստիպված են նրանց մաշված շորերը հագնել, միշտ պետք է հավասարվեն ավագ քրոջը կամ էլ ընդհակառակը` չկրկնեն նրա սխալները: Իսկ ավագները, ընդհակառակը, միշտ եւ ամենուր պետք է իրենց հետ քարշ տան ձանձրալի կրտսեր քրոջը, նրա համար նմանակման օրինակ լինեն եւ շատ այլ բան: Ոմանք ջանում են չնկատել այդ կենցաղային խնդիրները եւ եթե մանուկ հասակում ինչ-ինչ վեճեր եւ թյուրըմբռնումներ են ի հայտ եկել, հասուն կյանքում այդ ամենը մոռացվում է: Քույրերից յուրաքանչյուրն իր ընտանիքն ու իր հոգսերն ունի եւ հանդիպելիս այնքան են ուզում իրար վերջին նորությունները պատմել, կիսվել ամենաթանկով, որ նախկին խնդիրներն ուղղակի մոռացվում են:  

Սակայն լինում են այնպիսի դեպքեր, երբ հարազատ քույրերը չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել նաեւ հասուն տարիքում: Դրա պատճառը կարող է լինել խանդը, նախանձը կամ էլ քույրերից մեկի չկայացածությունը:  Այս իրավիճակում կարեւոր է հիշել, որ քույրերին չեն ընտրում: Անհրաժեշտ է սեփական ազգականներին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան եւ հնարավորության դեպքում չկառչել առկա խնդիրներից, այլ բաց թողնել դրանք:  Հակառակ դեպքում որեւէ աննշան բան կարող է ընդմիշտ ձեզ գժտեցնել ամենահարազատ եւ մոտ մարդու հետ: 

 

Աղբյուրը` La viva-ru

 

23.05.16 | հասարակություն