Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես փող կուտակել

Քեզ թվում է արդյոք, որ քո քսակը, սեւ խոռոչի նման, կլանում է քո բոլոր խնայողությունները
Մեզանից յուրաքանչյուրը ձգտում է եթե ոչ հարստության, գոնե ֆինանսական անկախության եւ միաժամանակ շատ մարդիկ խոստովանում են, որ չեն կարողանում կուտակել եւ/կամ խելամիտ բաշխել իրենց միջոցները: Փորձենք պարզել, թե կոնկրետ որն է ձեր խնդիրը:

1. Դու քո կենսակերպի զոհն ես

Մեր մեծամասնությունը կարծում է, որ եկամտի մակարդակի ավելացումն ինքնաբերաբար նշանակում է նաեւ ծախսերի ավելացում: Դա ճիշտ է, բայց` մասնակիորեն: Երեմն լրացուցիչ եկամտի հետ նաեւ լրացուցիչ պարտավորություններ են ի հայտ գալիս, օրինակ` մտերիմների նկատմամբ: Սակայն հիմնականում ավելի շատ ստանալով, դու ավելի շատ ես ծախսում, ոչ թե նրա համար, որ ստիպված ես, այլ որովհետեւ կարող ես: Խնդիր չկա, եթե դու քո առաջ փող կուտակելու խնդիր չես դնում, բայց եթե այնուամենայնիվ հետաքրքրված ես միջոցների խնայողությամբ, փորձիր մտածել, թե արդյոք քեզ անհրաժեշտ է պոլոն հինգ հազարով, եթե նախկինում քեզ լիովին բավարարում էր երկու հազար արժեցողը:

2. Դու կարծում ես, որ փողը (ավելի շուտ` դա ծախսելը) քեզ ավելի զիլ է դարձնում

Զանգվածային մշակույթը ակտիվորեն պարտադրում է այն գաղափարը, թե փողը ուժ է, որը թույլ է տալիս վերահսկել մարդկանց վերաբերմունքը քո անձին եւ միաժամանակ քո սոցիալական կյանքը: Այո, իրականում ամեն անգամ, երբ դու որեւէ թանկարժեք հագուստ ես կրում կամ էլ այլ կերպ ցուցադրում ես քո եկամտի մակարդակը, մեծամասնության վերաբերմունքը քո նկատմամբ փոխվում է: Բայց հարցն այն է, թե նման մակերեսային շփումներն արդյոք նշանակություն ունեն քեզ համար: Հավանաբար շողոքորթող մատուցողները եւ փող սիրող աղջիկները քո կյանքը մի քիչ ավելի հաճելի են դարձնում, սակայն քեզ իրո՞ք հետաքրքրում է նման «հարգանքը», որ ցույց են տալիս ոչ թե քեզ, այլ քո փողին: Թե՞ դու նախընտրում ես, որ քեզ նախ եւ առաջ որպես անձ գնահատեն:

3. Դու դանդաղում ես

Ինչու չսկսես կուտակել հենց հիմա: Չարժե սպասել, թե երբ որեւէ համաշխարհային աղետ կսկսվի, որը փողային անհապաղ մասնակցություն է պահանջում, որը քեզ կմղի քո անձնական «պահուստային հիմնադրամը» ստեղծելու: Խնդիրն այն է, որ վերոհիշյալ աղետի սկզբի պահին դու ֆինանսական բարձիկ չես ունենա եւ քեզ համար դժվար կլինի: Սկսիր կուտակել հենց հիմա: Թող քո առաջին ներդրումը խնայատուփում փոքր լինի, սակայն լինի, դա է գլխավորը:

4. Դու փող կուտակելը կարեւոր բան չես համարում Ոչ, մենք բոլորովին չենք փորձում ապացուցել, թե կապիտալ կուտակելը պետք է քո կյանքում նպատակ եւ իմաստ դառնա: Ոչ ոք չի ուզում վերածվել ինչ-որ Գոբսեկի: Սակայն որպեսզի սովորես միջոցներ խնայել, անհրաժեշտ է կուտակման գործընթացն ընկալել որպես աշխատանք, որի կատարմանը պետք է պատասխանատվությամբ վերաբերվել: Փող կուտակել սկսելը բոլորովին չի նշանակում դադարել լիարժեք կյանքով ապրել եւ դժբախտ եւ ընչազուրկ դառնալ: Փող կուտակելը նշանակում է ներդրում անել քո ապագայի մեջ: Դա լավ եւ կարեւոր աշխատանք է: 

Աղբյուրը` Cosmo

09.06.16 | հասարակություն | աստղերը մոդա ֆուտբոլ