Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես փողը տուն բերել

Փողը տուն բերելու եւ հաջողակ լինելու համար հարկավոր է տանն ունենալ բույս, որը կոչվում է «փողի ծառ»: Համաձայն Ֆեն-Շույի՝ այն հարստություն եւ բարեկեցություն է բերում ձեր տուն:

Բույսը խնամելու համար առանձնահատուկ ջանքեր հարկավոր չեն: Որքան մեծ լինի ծաղկի ամանը, այնքան ավելի արագ այն ուրախություն եւ հաջողություն կբերի ձեզ: Փողի ծառը լույս է սիրում, հետեւաբար պետք է տեղադրել լուսավոր վայրում: Այն հաճախ ջրելու կարիք չկա. պետք է ջրել միայն հողը չորացած լինելու դեպքում: Եղանակային ցուրտ պայմաններում բույսը պետք է խոնավ մնա:

Եթե ցանկանում եք ամեն ինչ ճիշտ անել եւ հետեւել Ֆեն-Շույի բոլոր կանոններին, ապա փողի ծառը պետք է դնել տան մուտքի աջ կողմում:

Նշենք, որ հաջողությունից բացի, այս ծառը նաեւ բարձրացնում է մարդու ֆիզիկական եւ մտավոր կարողությունները եւ ակտիվություն է տալիս նրան:

Պահեք այս բույսի էներգիան տանը, եւ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

 

 

Աղբյուրը՝ Klubber

04.04.16 | հասարակություն