Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես փողը պահել դրամապանակում, որպեսզի այն շատանա

Հատուկ հանգստյան օրերի համար ձեզ թեթև ընթերցանություն ենք առաջարկում: Ինչպես փողը պահել դրապանակում, որպեսզի այն շատանա: Իհարկե, սրան կարելի է հավատալ, կարելի է չհավատալ, Ընտրությունը ձերն է …

Կանոն առաջին: Փո՞ղ եք ստացել, այն տուն տարեք: Ճանապարհին մի ծախսեք: Եթե մտադիր եք գնումներ անել, տանից վերցրեք անհրաժեշտ գումարը, կամ էլ բանկային քարտից օգտվեք: Նոր ստացած փողը պետք է անպայման տանը գիշերի ձեր մյուս փողերի կողքին, որտեղ դուք սովորաբար պահում եք դրանք:

Երկրորդ կանոնը. Փողը դրամապանակում պետք է դրվի երեսի մասով դեպի ձեզ՝ գումարային նիշի նվազման կարգով, որպեսզի դրամապանակը բացելիս խոշոր գումարը ձեզ ավելի մոտ լինի:

Մի քանի տարի առաջ, երբ ես իմացա այս կանոնի մասին, ես միանգամից իմ բոլոր թղթադրամները հակառակ կողմով դասավորեցի: Եվ պակերացնո՞ւմ եք …փողը չքվեց: Վաղուց կատարված նախագծերը չգիտես ինչու չվճարվեցին, իսկ բոլոր պարտատերերը անհետացան: Հետո շրջեցի թղթադրամները ու բոլորը զարմանալիորեն փող գտան իմ պարտքը վերադարձնելու համար:

Յուրաքանչյուր մարդ ունի իր երջանիկ դոլարը: Կամ դրամը…

Թղթադրամի վերջին երկու նիշերը պետք է համապատասխանեն ձեր ծննդյան տարեթվի վերջին երկու նիշերին: Իսկ եթե երեքը համապատասխանեն՝ ավելի լավ: Իդեալական կլինի իհարկե, եթե չորսն էլ համապատասխանեն: Այդ թղթադրամը պետք չէ ծախսել կամ ինչ-որ մեկին տալ: Բայց մի պայման կա: Այն ինքը պետք է ձեզ մոտ գա: Ընկերների հետ փոխանակել կամ այն հատուկ փնտրել չի կարելի:

Եվ վերջինը: Փողը չի կարելի պահել կենտ թվով թղթադրամներով փաթեթներով: Դրանք կվիճեն իրար հետ ու կբաժանվեն: Յուրաքանաչյուրը պետք է իր զույգն ունենա:

Աղբյուրը՝ Эзотерика

13.03.16 | հասարակություն