Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես փոխել իրավիճակին ձեր վերաբերմունքը

1. Ինքներդ ձեզ խոստովանեք, որ դժգոհ եք

Դուք չեք կարող ձեր կյանքում որեւէ բան փոխել, եթե չգիտեք, թե ճշգրիտ ինչն է պետք փոխել:
Վերջ տվեք ամեն ինչ եւ միանգամից ցանկանալուն, վերահսկեք ձեր մտքերը եւ իրադարձություններին ու այլ մարդկանց ձեր հակազդեցությունը: Մի անտեսեք սթրեսը, որի պատճառն այն է, որ ամեն ինչ նախատեսվածի պես չի ընթանում:

2. Լավատեսությունը ձեր գիտակցված ընտրությունը դարձրեք

Դուք վատատես կամ լավատես չեք ծնվել: Դուք դարձել եք այն, ինչ դարձել եք կյանքի համապատասխան փորձ ձեռք բերելուց հետո:
Մյուս կողմից, կյանքի սոսկ փոքրաթիվ իրավիճակներ են իրոք անելանելի եւ սարսափելի: Դրանց մեծամասնությունը միշտ նորմալ ավարտ է ունենում: Ջանացեք թուղթ ու գրիչ վերցնելով հինգ րոպե մտածել, թե հնարավոր ինչ իրավիճակներ են անհանգստացնում ձեզ: Որքանով են վտանգավոր այն բանի հետեւանքները, որ տեղ է ունենալու:
Ինձ թվում է, դուք արդեն չեք էլ հիշում ձեր ամենասարսափելի վախերը, որ ապրել եք մեկ ամիս առաջ: Փոխարենը այժմ հավանաբար ձեզ նոր մի բան է անհանգստացնում:

3. Դրական խոսքեր օգտագործեք

Ավելի հաճախ ինքներդ ձեզ եւ ուրիշներին կրկնեք. «Ես հույս ունեմ», «Մենք լուծում կգտնենք», «Դրանում անհնարին ոչինչ չկա»: Օրվա ընթացքում ձեր արտաբերած բառերը շատ նշանակալի ազդեցություն են ունենում կյանքին ձեր վերաբերմունքի եւ հուզական աշխարհայացքի վրա:

4. Հանդիպեք դրական մարդկանց

Փորձեք ձեզ շրջապատել այնպիսի մարդկանցով, որոնք դրական էներգիա են ճառագում: Ուշադրություն դարձրեք այն բառերին, որոնք նրանք արտաբերում են, երբ պատմում են, թե իրենց կյանքում ինչ է պատահել օրվա ընթացքում: Դուք կապշեք, երբ համեմատեք այն բառերը, որոնք առօրյա զրույցների համար ընտրում են նրանք եւ դուք:
5. Ձեզ համար օրվա մեջբերում մտածեք
Գտեք որեւէ մեջբերում, որը նշանակալի է ձեզ համար եւ քթի տակ ամեն առավոտ կրկնեք դա: Ձեզ հենց սկզբից լիցքավորեք նման խթանիչով:

Նյութը` Tut.by

20.09.16 | հասարակություն