Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես տղամարդուն հաջողակ դարձնել

Գործնականում յուրաքանչյուր կին երազում է, որ իր ընկերը հաջողակ, հարուստ եւ առատաձեռն լինի: Այդ դեպքում, կարծում է կինը, երջանիկ եւ լավ կապրեին: 

Հարսանիքից առաջ կինը սիրահարության վիճակում է, այդ պատճառով կարող է չնկատել, թե իրականում ինչպիսին է իր ընտրյալը, իսկ արդեն երկար ժամանակ ամուսնացած լինելով` շատերը նկատում են, որ իրենց ամուսինները պասիվ են դառնում, քիչ փող են բերում, սխալ կենսակերպ են վարում: 

Ինչ է անհրաժեշտ կնոջը ամուսնու հաջողության համար`

1. Ոգեշնչել

Հնուց ի վեր կնոջ սերը, նրա գեղեցկության եւ քնքշության առաջ խոնարհումը տղամարդկանց օգնել են քաղաքներ կառուցել, նկարներ նկարել, նվաճել ամբողջական երկրներ: Բոլոր մեծ արարումները, ցանկացած մասշտաբային հաջողությունը, բիզնեսը կառուցված են ներշնչանքի վրա, որ տղամարդուն բերել է կինը: Դա կարող է լինել կինը, սիրուհին կամ անհասանելի երազանքը:  

Առաջին խնդիրը ամուսնու մոտ որեւէ բանի հասնելու տրամադրություն ստեղծելն է: Դրա համար տարբեր մեթոդներ են օգտագործվում, կարեւորը, որ տղամարդն ինքը ցանկանա գործել: Կարելի է սկսել մանր առօրյա սխրանքների ներշնչելով  ի բարօրություն ընտանիքի, հետագայում խնդիրների մասշտաբները կաճեն, իսկ տղամարդը կցանկանա ավելին անել:  Դա մանիպուլյացիա չէ, այլ օգնություն տղամարդուն` հաջողություն եւ բարգավաճում ձեռք բերելու:  Ինչ-որ մեկն ի ծնե ունի ներշնչելու կարողություն, ինչ-որ մեկն էլ արագ սովորում է, իսկ որոշներին այն դժվարությամբ է տրվում: 

2. Հավատալ

Տղամարդը գործնականում ամեն ինչ կարող է, եթե նրա կինն անկեղծորեն եւ ամբողջ հոգով հավատում է նրան: Այդ էներգիան փոխանցվում է տղամարդուն եւ լիցքավորում է, նրա հաջողության մասշտաբը մեծանում է: Նույնիսկ ամենակայուն ինքնագնահատականով տղամարդը չի կարող լիովին ինքնավստահ լինել եւ վստահել իր հաջողությանը, եթե ամենամոտ մարդը չի հավատում իրեն: Դա աքսիոմ է:  Բոլորի առաջ նա կարող է ամենահաջողակը լինել, բայց եթե հոգու խորքում իմանա, որ իր կեսն իրեն չի հավատում,  նրա ինքնավստահությունը կսկսի հալվել եւ ամեն ինչ կարող է կորել: 

3. Շնորհակալություն հայտնել

Առանց անկեղծ շնորհակալության այն բանի համար, ինչ ձեզ համար անում է տղամարդը, չեք կարողանա երկար քաղել հաջողության պտուղները: Նախ` տղամարդը չի ցանկանա այլեւս ոչինչ անել` իրա արածի համար շնորհակալական խոսքեր, ժպիտ, հոգատարություն չստանալով: Երկրորդ` անհրաժեշտ է սկզբունքորեն երախտագետ լինել այն ամենի համար, ինչը շրջապատում է մեզ, որպեսզի դա բազմապատկվի: Գովեք ամուսնուն ամենափոքրիկ հաղթանակների համար եւ մոռացեք նրա պարտությունները, հիացեք նրա կարողություններով եւ տաղանդներով եւ դրանք կբացվեն իրենց ամբողջ հզորությամբ` ցուցադրելով նոր կողմեր:  

4. Հարգել

Կախված, թե կինը որքան հարգանքով է վերաբերվում ամուսնուն, նույնպիսի հարգանքով նրան կվերաբերվեն շուրջբոլորը: Շրջապատողները  տղամարդու կեցվածքից, քայլվածքից, շարժումներից ենթագիտակցաբար «կհաշվարկեն»  նրա կարգավիճակը, որը շատ առումներով որոշում է հենց նրա զուգընկերուհին: Կինն ասես դրոշմ է դնում իր ամուսնու վրա.  «հարգված մարդ» կամ էլ ընդհակառակը` «կատարյալ անհաջողակ»:

5. Սիրել

Անկեղծ սերը, կանացի քնքշանքը եւ ջերմությունը, ամուսնու նկատմամբ հոգատարությունը նրան աջակցում են բարդ պահերին, առանց որոնց անհնար է որեւէ հաջողություն: Իսկ երբ ամեն ինչ լավ է, նրանք էներգիա եւ դրական հույզեր կհաղորդեն, որոնք անհրաժեշտ են ինքնաիրացման համար: Երբ տանը սերը եւ փոխըմբռնումն է իշխում, տղամարդը հանգստանում է այնտեղ եւ ուժ է հավաքում նոր մեծ գործերի համար:  Երբ սիրելի կինը կողքին է, կարելի է հաջողակ եւ իրացված լինել: Իսկ այնտեղ արդեն ձեռքը կհասնի նաեւ առաջին միլիոններին: 

 

Աղբյուրը` zhenskoe-mnenie.ru

20.05.16 | հասարակություն