Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես վարվել այն կնոջ հետ, որին ուզում եք գայթակղել

1. Նրան ասացեք, որ հանդիպման հենց առաջին օրը կուզենայիք նրան ձեզ հետ տուն տանել

Նրա մասին որեւէ տեղեկություն իմացեք, նախքան կհրավիրեք ժամադրության: Օրինակ` անունը, տարիքը, մասնագիտությունը: Աղջիկը կգնահատի, որ դուք հետաքրքրվել եք իրենով: Նա ձեզ նրբորեն կակնարկի, եթե ուզենա ձեզ հետ տուն վերադառնալ:

  

2. Գովեք մարմնի առանձին մասերը, ոչ թե ամբողջ մարմինը

«Դու սքանչելի տեսք ունես», բայց ավելի լավ է ասել` «դու սքանչելի կեցվածք ունես»:

3. Զրույցներ ձեր կամ նրա սեռական կյանքի մասին

Նրան մի ասեք, թե կուզեիք հետը կոշտ սեքսով զբաղվել կամ նրան գամել մահճակալին: Եթե դուք դեռ նոր եք ծանոթացել, չարժե նման անձնական տեղեկություն բացահայտել: Հավանաբար նա ինքը կուզենա ձեզ պատմել իր ցանկությունների մասին: Երբ ուզենա ձեզ տեղյակ պահել այդ պահերին, նա ինքը կպատմի:

4. Առեւտուր մի արեք

Ոչ մի դեպքում չասեք, որ ձեր նվիրած խմիչքի դիմաց նա պարտավոր է պարել ձեզ հետ:  Նա ձեզ ոչինչ պարտք չէ: Ձեզ ոչ ոք չէր ստիպել ինչ-որ բան գնել, եւ նա էլ ամենայն հավանականությամբ ձեզ ոչինչ չէր խոստացել:  Եթե նա չուզենա պարել ձեզ հետ, համբուրել կամ թողնել իր հեռախոսահամարը այն բանից հետո, երբ նրան խմիչք եք հյուրասիրել, նշանակում է ցանկություն չունի:  Դա ճիշտ է: Դուք լիակատար իրավունք ունեք չարանալու, բայց ցույց մի տվեք դա:  

5. Նրան ասեք, որ ուզում եք նրա համար ինչ-որ բան գնել

Դա կարող է արդյունք տալ, դուք կարող եք փորձել փողով նվաճել նրան: Բայց չպետք է դրա վրա կառուցեք ձեր հետագա հարաբերությունները: 

6. Չարժե փորձել գայթակղել այն աղջկան, որն ընկեր ունի 

Համառությունը հաճախ արդյունավետ է, բայց եթե նա ուրիշ տղամարդու հետ է ապրում, որի հետ մի քանի ամսից ամուսնանալու է, դա, անկեղծ ասած, հարգանքի նշան չէ: 

7. Նրան դիպեք սեթեւեթանքով եւ հարգանքով

Ոչ մի դեպքում «պատահաբար» մի դիպեք կրծքին կամ հարվածեք հետույքին, ձեր նկատմամբ նա ոչ մի հարգանք եւ հետաքրքրություն չի ունենա: Եթե հենց նոր եք ծանոթացել կնոջ հետ, ձեզ արժանապատվորեն պահեք: Գրկեք նրա գոտկատեղը կամ ուսերը, ավելորդ բաներ թույլ մի տվեք:

8. Շարունակեք գործել նույնիսկ եթե նա ասում է, որ հետաքրքրված չէ ձեզնով

Երբ նա ասում է, որ չի ուզում իր հեռախոսահամարը տալ, կարիք չկա, որ շարունակեք խնդրել նրան: Շարունակեք գործել, այլ միջոցներ փորձեք: 

Աղբյուրը` Creu

27.01.16 | հասարակություն | մոդա