Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես սկսել նոր հարաբերություններ

Հարաբերություննե՞ր ես ուզում:

Դարձիր այն մարդը, ում ուզում ես հանդիպել (համամարդկային որակներով):

Եվ սկզբի համար մեծացիր.

Պատասխանատվություն ստանձնիր տեղի ունեցող ամեն ինչի համար

Վերջ տուր նվնվալուն եւ ինքդ քեզ խղճալուն

Զբաղվիր քեզնով

Գործով զբաղվիր

Փող վաստակիր (վերաբերում է բոլորին՝ եւ տղամարդկանց, եւ կանանց)։

ԱՐԴԵՆ երջանիկ եղիր այստեղ եւ հիմա

Ոչ ոք չի ուզում հարաբերություններ ունենալ դժբախտ, մշտապես անբավարարված, անվստահ, մշտապես բողոքող մարդու հետ: 

Դուք կուզեի՞ք: Ուրեմն ինքներդ այդպիսին մի եղեք:

Քչերին են հետաքրքրում «իրենց փնտրող» մարդիկ, փոխարենը բոլորին գրավում են նրանք, ով սեփական աշխարհն է ստեղծել: Ստեղծել, ոչ թե փնտրել. դա է ոսկե բանաձեւը: Եթե աղջիկը մտադիր է հանդիպել առողջ, ուժեղ, վստահելի եւ ներքին կայունություն ունեցող տղամարդու, պետք է իր ներսից այդպիսի արժեքներ ճառագի. առողջ լինի, կանացիորեն ուժեղ, ինքնավստահ  (այսինքն` սեքսուալ եւ կանացի), վստահելի (հավատարիմ) եւ ամենակարեւորը` ներքին կայունություն ունենա: Նույնը վերաբերում է նաեւ տղամարդկանց: Ուզում եք թագուհու հե՞տ լինել: Թագավոր եղեք:

Սխեման երեխայի արցունքի պես թափանցիկ է: Ուրեմն ինչո՞ւ յուրաքանչյուրն այն չի կիրառում իր կյանքում: 

Նախ` մարդիկ ի վիճակի չեն համարժեքորեն գնահատել. նրանք անընդհատ նվազեցնում կամ գերագնահատում են այս կամ այն իրադարձությունը եւ փաստը, ինչպես նաեւ մանկամիտ ինքնավստահություն են ունենում, թե իրենցից ոչինչ կախված չէ, երկրորդ` չեն ուզում կամ չեն կարողանում իրենցով զբաղվել. գիտակցաբար զարգանալ եւ աճել, այսինքն` իրենց մեջ կատարելագործել այն կողմերը, որոնք դրա կարիքն ունեն:

Աղբյուրը՝ Creu

10.09.16 | հասարակություն