Ինչպես սեփական ուղեղին ստիպել, որ աշխատի

Ավելի շատ քուն

Գիտությունը մինչեւ հիմա այնքան էլ շատ բան չգիտե քնից զրկվելու մասին: Բայց մի բան գիտությունը հաստատ գիտե` այն, որ քնի հիմնական գործառույթը ուղեղի կենսագործունեության կենսաքիմիական արտադրանքի հեռացումն է, որն առաջանում է նրա ակտիվության արդյունքում:  Դա նշանակում է, որ քնի պակասը կարող է վնասակար բետա-ամիլոիդ սպիտակուցների պատճառ դառնալ, ինչը կարող է տարբեր հիվանդությունների հանգեցնել: Օրինակ` Ալցհայմերի հիվանդության:  

Ինչպե՞ս շտկել քիչ քնելու սովորությունը: Ստիպված կլինեք փոխել սեփական կենսակերպը,  իսկ դա հեշտ չէ: Քիչ է ընդամենը մտածել.  «Ես հիմա չեմ կարող քունս առնել, փոխարենը լավ կքնեմ հանգստյան օրերին: Դա արդյունք չի տա: Մեկ անքուն գիշերից հետո վերականգնվելը դժվար չէ, բայց քնի խրոնիկական պակասը մեծ ջանքեր է պահանջում: 

Ինչքա՞ն  է անհրաժեշտ քնել: Չափահաս մարդուն անհրաժեշտ է   7-ից 9 ժամվա քուն:  Այստեղ դուք կարող եք ավելի մանրամասն իմանալ դրա մասին: 

Հերիք է սնվեք ինտերնետային աղբով

Ձեզ հավանաբար հետաքրքրում է, թե ինտերնետն ինչ է անում ձեր ուղեղին: Արդյոք ինտերնետը մեր մեջ կախվածություն չի առաջացնում` վերածվելով յուրօրինակ թմրանյութի:  Facebook-ում գրառումը, իմեյլը, թվիթը, հետաքրքիր հոդվածը, եւ այդպես շրջանակը փակվում է: Ինտերնետի հիմնական խնդիրը ցրված ուշադրությունն է: Մենք անընդհատ ստիպված ենք լինում ուշադրությունը մի բանից մյուսին տեղափոխել եւ դա ուղղակի թույլ չի տալիս կենտրոնանալ կարեւոր բաների վրա: 

Ինչպե՞ս ազատվել դրանից: Ձեզ համար կանոններ սահմանեք. կես ժամ իմեյլների համար, կես ժամ` Թվիթերի եւ այդպես շարունակ: Դուք կարող եք ինքներդ անել դա, բայց եթե գիտեք, որ կամքի ուժը կարող է չհերիքել,   օժանդակող միջոցներ օգտագործեք:  Օրինակ` այն հավելվածը, որը կարգելափակի մուտքը անպետք կայքերին` անհամապատասխան ժամերին:   

Ստուգեք ձեր բազմաառաջադրանքայնությունը 

Ինտերնետային աղբի խնդիրն ընդամենը մեկ մեծ խնդրի` բազմաառաջադրանքայնության  մի մասն է: Ժամանակակից մշակույթը խրախուսում է դա եւ նույնիսկ ստիպում է միաժամանակ մի քանի բան անել  (մեր իսկ օգուտի համար): Բայց դուք գոնե մեկ անգամ տեսե՞լ եք այնպիսի գործատուի, որին գերազանց բազմաառաջադրանքայնությամբ մարդ  պետք լինի: Հազիվ թե:  Այդ պատճառով բազմաառաջադրանքայնության առավելությունները մշուշոտ են եւ միայն մեր գլխում են:  Գլխավոր խնդիրը, որին պետք է հասնել, մեկ առաջադրանքի վրա լիակատար կենտրոնացումն է: Այդ դեպքում, նույնիսկ եթե առաջադրանքը ձանձրալի է, դուք այնուամենայնիվ ձեզ անհամեմատ ավելի երջանիկ կզգաք: 

Ինչպե՞ս ազատվել բազմաառաջադրանքայնությունից: Սկզբի համար ջանացեք  սովորություն զարգացնել` նկատելու, թե երբ եք անցնում միաժամանակ մի քանի գործի: Եվ դրա փոխարեն, ինչպես եւ ինտերնետի պարագայում, ձեզ կարգուկանոնի ենթարկեք, որպեսզի գոևծերը հերթով անեք, ոչ թե միասին:  

 

 

Աղբյուրը` Woman.ru

02.09.16 | հասարակություն