Ինչպես պետք է տղամարդիկ արձագանքեն կանանց արցունքներին

Ամենավատ բանը, որ կարող է անել տղամարդը, երբ կինը ինչ-որ բանից վշտացած է եւ լաց է լինում, նրան ճիշտ ապրելու խորհուրդներ տալն է: Կանանց միտքը սերտորեն կապված է զգացմունքների հետ. նա լաց է լինում, որպեսզի իր միտքն ազատի ավելորդ հույզերից: Եվ այդ պահին տղամարդկանցից նա միայն հոգատարություն, ջերմություն եւ կարեկցանք է սպասում:

Երբ կինը լաց է լինում, նա նմանվում է փոքր երեխայի: Եթե սկսում են նրան խորհուրդներ տալ նման վիճակում, նա ի վիճակի չէ ընկալել դրանք, նրան ընդամենը ավելի կվշտացնի այն, որ տղամարդը չի աջակցում իրեն: Միակ բանը, որ կարող է սփոփել կնոջը եւ թեթեւացնել նրա վիճակը, նրա հանդեպ հոգատարության եւ քնքշանքի դրսեւորումն է:

Նման պահերին կնոջը հերիք է, որ տղամարդն ուղղակի գրկի իրեն, գլուխը շոյի, սփոփի, ասի` ես քեզ հետ եմ, ամեն ինչ լավ կլինի, սրբիր արցունքներդ, մի խոսքով` իրեն դրսեւորի որպես իսկական պաշտպան:

Կնոջ համար շատ կարեւոր է, որ տղամարդը կարողանա նրան պաշտպանել իր անհանգիստ ուղեղից: Այդ պատճառով կանանց շատ դուր են գալիս այնպիսի տղամարդիկ, որոնք կարողանում են վերահսկել իրենց հույզերը. դա այն է, ինչ կանայք ի բնե չեն կարողանում: Հույզերը վերահսկել կարողացող տղամարդը ի վիճակի է իրեն ճիշտ դրսեւորել այն իրավիճակում, երբ կինը լաց է լինում: Նա հիստերիայի մեջ չի ընկնի նրա հետ, նա տղամարդկություն կդրսեւորի, իր ամուր ուսը դեմ կտա, կսրբի արցունքները եւ կսփոփի սիրելի կնոջը:

Աղբյուրը` Kleo

09.09.16 | հասարակություն