Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես պայքարել աչքերի կարմրածության և հոգնածության դեմ (ֆոտո)

Աշխատանքային երկար օրվանից հետո հոգնածությունը բնական երևույթ է: Որպեսզի այդ ամենն անցնի, առողջ մարդուն բավարար է լավ քնել: Հոգնած լինելու մասին առաջին հերթին մատնում են մարդու աչքերը:

Աչքերի տակ մուգ շրջանակները, որպես կանոն, հոգնածության և անբավարար քնի պատճառ են: Հաճախ այն նաև խոսում է նյութափոխանակության խանգարման, գենետիկ գործոնների, ծերացման կամ արյան շրջանառության մասին:

Հոգնածությունից առաջացած շրջանակաները հեշտ են անհետանում, եթե օրգանիզմն ապահովեք բավարար քնով: Շատ ուշադիր ընտրեք կոսմետիկան, քսուկները և թարթիչները երկարացնելու միջոցները: Աչքերի շրջանում առաջացող այլ դեֆեկտներ կոչվում են «արցունքի հովիտ», որի արդյունքում աչքերի տակ պարկեր են առաջանում: Նման կերպ հնարավոր է հասկանալ, որ մարդը գերհոգնած է:

Հավանաբար մեզանից բոլորի հետ էլ պատահել է, որ շատ ալկոհոլ օգտագործելուց հետո հաջորդ առավոտյան հայելու մեջ նայելով` տեսել ենք քնի պակասի հետևանքով արյունակալած աչքեր։ Այս դեպքերում ավելի հարմար է կրել արևապաշտպան ակնոց։ Այն նաև կարող է վկայել հոգնածության, սթրեսի և քնի պակասի մասին։

Չնայած արյունակալած աչքերը, որպես կանոն վտանգավոր չեն, դրանք կարող են որոշ հիվանդությունների նախանշան լինել։ Այսպիսի դեպքերում «արյունոտ» հայացքը ուղեկցվում է այլ ախտանշաններով, ինչպիսիք են քորը, ցավն ու արցունքակալում։

17.07.15 | ժողովածու