Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես չդառնալ գրպանահատների զոհ (ֆոտո)

Դարեր առաջ գրպանահատությունը տարածված երևույթ էր աշխարհի խոշորագույն քաղաքներում: Փորձառու գողերը դա անում էին առանց վախենալու, քանի որ ոստիկանությունը նրանց ձերբակալելու ուղղությամբ այդքան լավ չէր աշխատում:

Հիմա իրավիճակը դրականորեն է փոխվել: Սակայն դա չի նվազեցնում գրպանահատներին հանդիպելու հավանականությունը: Որպեսզի խուսափենք նրանցից, դուք միայն պետք է հետևեք մի քանի կանոնների, որոնք հնարավորինս կնվազեցնեն վատ ելքը:

Զգուշանալու ժամեր

Այդպիսի գողծությունների մեծ մասը  կատարվում են հստակ ժամերի, օրինակ այն ժամանակ, երբ հասարակական տրանսպորտում շատ մարդիկ են լինում: Այդպիսի մարդկանց հեշտ է աշխատել մարդաշատ ավտոբուսում կամ մետրոյում: Միակ ելքը կարևոր և թանկարժեք իրերը գրպանում կամ ձեռքում պահելն է: Կանայք պետք է պայուսակները պահեն իրենց առջև:

Մեծ գումարներ

Գրպանահատերի համար հեշտ աշխատանքի վայրեր են նաև բանկոմատներն ու տարադրամի փոխանակման կետերը: Առանձին խմբավորումներն այստեղ իրենց մարդկանց են կանգնեցնում, ովքեր հետևում են համապատասխան անձին: Որպեսզի չհայտնվես նրանց դիտակետում, պետք է շատ ուշադիր լինել: Ստացված գումարը պահեք միանգամից:

 

Ումից է պետք  խուսափել

Ցավոք, հնարավոր չէ որոշել մարդկանց կոնկրետ տեսակը, ովքեր զբաղվում են գրպանահատությամբ: Իհարկե, կասկածելի արտաքին ունեցողներից պետք է հեռու մնալ: Տարբեր երկրներում գրպանահատությամբ զբաղվում են նաև երեխաներ և գեղեցիկ արտաքին ունեցող աղջիկներ: Այդ պատճառով, առաջին հերթին ուշադրություն դարձրեք ոչ թե արտաքինին, այլ պահվածքին:

Ուսապարկ

Ուսապարկում ոչ մի կարևոր բան մի պահեք: Պայուսակի այս տեսակն ամենահեշտ միջոցն է գողերի համար:

Սրճարանում

Ուտելիս մարդիկ հաճախակի պայուսակները դնում ենք կողքի սեղանին կամ կախում աթոռին: Այս տարբերակը գրպանահատերի համար ամենահեշտ միջոցն է:

Ետևի գրպան

Այստեղ չպետք է դնել նույնիսկ թանկարժեք ծխախոտի տուփեր: Գողերի համար այստեղից որևէ իր հանելը ևս հեշտ է:

Այլ երկրում

Տուրիստական երկրները մշտապես լի են գրպանահատերով: Տուրիստները հիանալի նվեր են ցանկացած գրպանահատի համար: Այդ պատճառով փորձեք ձեզ սովորական պահել և աչքի չընկնել: Փորձեք ամբոխի մեջ կորել, որպեսզի գրպանահատները ձեզ հեշտությամբ չկարողանան գտնել:

04.11.15 | ժողովածու