Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես ներել դավաճանությունը եւ վրեժի արվեստը

Միգուցե սարսափելի է հնչում, բայց ամուսնու դավաճանության մեջ շատ հաճախ ինքը` կինն է մեղավոր: Եվ որքան էլ հետո փորձենք ինքներս մեզ արդարացնել, երբեմն ինքներս ենք տղամարդկանց սադրում կողմնակի սիրավեպ փնտրելու:  Դադարել ես ամուսնուդ բավարար ուշադրություն հատկացնել: Ամբողջությամբ կենտրոնացել ես երեխայի վրա: Միայն տոն օրերին ես դիմահարդարում անում: Բարի գալուստ ռիսկի խումբ: Այժմ եկեք մտորենք այն մասին, թե ինչպես ներեք դավաճանությունը, առանց խայտառակվելու:    

Եթե դավաճանությունը տեղի է ունեցել մասամբ ձեր մեղքով  (կարդացեք վերեւում գրվածը), ուրեմն սխալ կլինի ամեն ինչի համար ամուսնուն մեղադրելը: Մյուս կողմից, նա էլ պակաս մեղավոր չէ:   Չէ՞ որ փոխանակ ձեզ հետ անկեղծորեն խոսի, ընտրել է ամենահեշտ ուղին: Մի շտապեք որոշում կայացնել, լաց եղեք, եթե ուզում եք, եւ առանց շտապելու ձեր մտքերը տեղավորեք դարակներում: Առաջին ցանկությունը, որ կարող է այցելել ձեզ, անպետք արարածի մազերը պոկելն է: Նշենք, որ խելացի, գեղեցիկ եւ ինտելիգենտ կնոջ համար, որպիսին դուք եք անկասկած, դա վայելուչ պահվածք չէ: 

«Վրեժը սառը մատուցվող կերակուր է», հիշո՞ւմ եք այդ հայտնի մեջբերումը: Այդ պատճառով պետք չէ «գլուխը սուզել հորձանքի մեջ»: Ձեր ընտանեկան խնդիրները հանրության սեփականությունը մի դարձրեք եւ շարունակեք մարդկանց առաջ հովվերգություն ներկայացնել: Աշխարհը լի է ասեկոսեներով, եթե ոչ այսօր, ապա վաղը սիրուհուն կհասնեն այն զրույցները, որ ձեր կյանքում ամեն ինչ հրաշալի է, եւ այդ դեպքում թող ինքը մտածի, թե ինչպես ների սիրելիի դավաճանությունը: 

 Ձեզ հոգ տարեք: Ամենալավ վրեժը եւ ամուսնուն վերադարձնելու լավագույն առիթը կլինի ձեր երջանիկ, խնամված տեսքը վերադարձնելը:  Ձեզ մի համեմատեք նրա հետ եւ երբեք մի ջանացեք նման լինել նրան. մնացեք այն, ինչ կաք, միայն` ավելի գեղեցիկ: Առավոտյան արթնացեք եւ անմիջապես ուղղվեք լոգասենյակ: Հետո անպայման ներկեք թարթիչները, գեղեցիկ սանրեք մազերը եւ մի բաժակ սուրճով գնացեք ամուսնուն արթնացնելու:  Չնայած սուրճը կարելի է հետոյին թողնել: Մի զարմացեք, եթե մի քանի նման արթնացումից հետո սեղանին ծաղկեփունջ նկատեք: 

 Իսկ եթե սիրուհին համարձակվի զանգել ձեզ կամ հաղորդագրություն թողնել, նրա հետ մի վիճեք, մի վիրավորեք, տիրապետեք ձեզ:  Ձեր խղճահարությունը ցուցադրեք նրա ոչ նախանձելի վիճակի հանդեպ: Ասացեք, որ նա ձեր ամուսնու առաջին վաղանցուկ հրապուրանքը չէ եւ գուցե ոչ վերջինը, եւ որ ձեզ բոլորովին չեն անհանգստացնում նրա փոքրիկ ինտրիգները, որոնք «համեմունք» են մտցնում ձեր հարաբերությունների մեջ: Մի անցեք բղավելուն եւ ժպտացեք հեռախոսին, որքան էլ ցավալի լինի ձեզ համար: Ի՞նչ կարիք կա մրցակցուհուն չարախնդալու ավելորդ առիթ տալու: 

Ամեն դեպքում, ինչպես ներել դավաճանությունը եւ արժանի է նա արդյոք ձեր ներմանը, ամբողջությամբ ձեզնից է կախված: Բոլորը, որոնք սխալվել են, երկրորդ շանսի իրավունք ունեն: Ձեր հարաբերություններին տվեք այդ երկրորդ շանսը, գուցե դրանից այդ հարաբերություններն ավելի ամուր դառնան: 

 

 

Աղբյուրը` La Viva.ru

22.04.16 | հասարակություն