Ինչպես մեկ օրում ազատվել շուրթերի հերպեսից

Ի՞նչ կարելի է անել տնային պայմաններում հերպեսից հնարավորինս արագ ազատվելու համար:

Ինչո՞ւ է առաջանում հերպեսը

Հերպեսը հիվանդություն է, որն առաջանում է վիրուսից, որը մի անգամ հայտնվելով մարդու օրգանիզմում՝ ընդմիշտ մնում է այնտեղ: Եվ եթե հերպեսն ընդմիշտ բուժելն անհնար է, լիովին հնարավոր է նվազեցնել դրա ի հայտ գալու հավանականությունը` հնարավորինս շտկելով կենսակերպը: Եվ հենց որ այն իր մասին զգացնել դա, անմիջապես միջոցներ ձեռք առնել: Իսկ ի՞նչ միջոցներ:

Ինչպես պայքարել հերպեսի դեմ

1. Քսուքներ: Հերպեսի առաջին երեք նշանների դեպքում՝ շուրթերի վրա այրոց, կարմրություն, թեթեւակի ծակծկոց, հակավիրուսային քսուք օգտագործիր: Ցանկալի է, որ քո տան դեղատանը լինի այս քսուքներից մեկը` զովիրաքս, հերպելբլոկ, հերպեւիր, ացիկլովիր: Այս միջոցները կօգնեն արագ բուժել հերպեսը եւ նույնիսկ կանխել դրա ի հայտ գալը:

2. Ատամի մածուկ կամ սպիտակ կավ: Եթե շուրթերին բշտիկներ են առաջացել, պետք է հնարավորինս արագ չորացնել դրանք: Դրան հրաշալի օգնում է ատամի մածուկը կամ սպիտակ կավը: Պետք է ուղղակի ատամի մածուկը կամ սպիտակ կավից խյուսը քսել վնասված մասին եւ մի գիշեր թողնել: Առավոտյան բշտիկները չորացած կլինեն, իսկ դրանց տեղում չորացած կեղեւներ կլինեն: Այդպես սպիտակ կավը կօգնի մեկ օրում ազատվել հերպեսից:

3. Սառույցի խորանարդիկներ: Փորձիր օրական մի քանի անգամ վնասված հատվածին 20 վայրկյանով սառույցի խորանարդիկ դնել: Հերպեսի վիրուսը «վախենում է» ցրտից, այդ պատճառով սառույցը կարող է շատ արագ վերացնել այն: Այդ պրոցեդուրան կարելի է նույնիսկ աշխատավայրում անել:

4. Հալվե: Հալվեի հյութը կարագացնի խոցիկների վերացումը եւ մաշկի վերականգնումը: Քամիր հալվեի հյութը եւ քսիր մաշկի ցավոտ մասերին: Հալվեի հյութը կարելի է նաեւ խմել օրական երեք անգամ` մեկական ճաշի գդալ: Մաշկի վերականգնման համար կարելի է չիչխանի յուղ, կալանհոեի հյութ, մասուրի զտուկ օգտագործել:

5. Տաքացրած գդալ: Հերպեսից մեկ օրում ազատվել կօգնի հետեւյալ պարզ, բայց արդյունավետ միջոցը. թեյի գդալը տաքացրու (կարելի է դա դնել եռացրած ջրի մեջ) եւ օրական 3-5 անգամ կպցրու վնասված հատվածին: Հաջորդ օրը շուրթերի վրա մրսածության հետքերը կանհետանան:

Աղբյուրը` Liza.ua

27.02.16 | հասարակություն