Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես մեկ րոպեում չորացնել հագուստը

Շատ հաճախ մենք կանգնում ենք երկընտրանքի առաջ՝ հագնել կեղտո՞տ, թե՞ թաց հագուստ։ Եվ եթե մեզանից շատերը սա լուրջ խնդիր են համարում, ապա Սիդնեյի բնակիչ, ապագա իրավաբան Մեթյու Քորին արդեն գտել է լուծումը։ Նա ստեղծել է մի սարք, որը կօգնի չորացնել հագուստները մեկ րոպեում։

«Վերջին տասը ամիսների ընթացքում ես աշխատել եմ տարբեր դիզայներների, ինժեներների հետ, որպեսզի կյանքի կոչեմ իմ գաղափարը»,- ասել է երիտասարդ Մեթյուն։

Չորացնելու համար մեծ ջանքեր հարկավոր չեն։ Պետք է պարզապես թաց հագուստը դնել սարքի մեջ եւ սպասել մեկ րոպե։ Ահա եւ վերջ։

Ըստ Քորիի՝ սարքը հատկապես օգտակար է դահուկորդների եւ նրանց համար, ովքեր սիրում են ճամփորդել եւ արշավների գնալ։ 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily Mail

12.01.16 | հասարակություն