Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես մաքրել թոքերը 3 օրում

Գաղտնիք չէ, որ ծխող մարդիկ թոքերի հետ կապված լուրջ խնդիրներ են ունենում: Իհարկե, ամեն ինչ կախված է շրջակա միջավայրից, կենսակերպից, գենետիկայից:

Բոլոր 3 օրերին անհրաժեշտ է կատարել հետևյալը՝

1. Թոքերի մաքրման պրոցեսի սկզբից 2 օր առաջ պետք է օրակարգից բացառել ցանկացած տեսակի կաթնամթերք:

2. Թոքերի մաքրման առաջին օրվա նախօրեին երեկոյան բուսական թեյ խմեք:

3. Նախաճաշից առաջ 300 մլ ջրով բացած 2 լիմոնից քամած հյութ խմեք: Այն շատ օգտակար է, հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք մաքրում են թոքերը:

4. Նախաճաշից և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում 400 մլ գազարի հյութ խմեք:

5. Ճաշի ժամանակ չորացրած մրգերով կոմպոտ, ծիրանաչրով կամ սալորաչրով յոգուրտ խմեք՝ ըստ նախընտրության:

6. Քնելուց առաջ 400 մլ լոռամրգի կամ հապալասի հյութ խմեք: Սա կօգնի պայքարել բակտերիաների դեմ:

7. Ամեն օր տաք լոգանքներ ընդունեք: 20 րոպեն բավարար կլինի տոքսիններից ազատվելու համար:

8. Վերջին փուլը ինգալացիան է: 10-15 կաթիլ էվկալիպտի խարնուրդով տաք ջրի մեջ կախեք սրբիչով փաթաթած գլուխը:

Այս 8 քայլերը ձեզ նոր շնչառություն կհաղորդեն: Որքան շատ թթվածին ստանաք, այնքան ավելի լավ կաշխատի ձեր ուղեղը:

18.10.15 | ժողովածու