Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես մանիպուլյացիայի ենթարկել տղամարդկանց

Պատկերացրեք, որ դուք գիշատիչ կին եք եւ գիշատիչների նման երեք հիմնական ռեսուրսային վիճակ ունեք. 

1 . Գիշատիչ կինը խաղում է

Երբ գիշատիչ կինը խաղում է, դա բոլորովին էլ նույնը չէ, երբ սեթեւեթում է  «հիմարիկը»: Որովհետեւ ո՞վ է հիմարիկը: Տղամարդկանց ընկալմամբ՝ հիմարիկը մեկն է, որի արտաքինը ավելի կարեւոր է, քան ներաշխարհը: Բայց իսկական գիշատիչ կնոջ ներաշխարհը հարուստ է, այդ պատճառով նա գրագետ է խաղում: Նա, զոհին ճանկռելով, քաշում է թաթը, թողնում է, որ զոհը միայնության մեջ հոգեվարք ապրի: Թող զոհը հասունանա, եւ ինքը կգա նրա ճանկը:  Նույնը վերաբերում է այն դեպքերին, երբ դուք ցանկանում եք հետաքրքրել տղամարդուն. նրան սադրիչ հայացք ուղղեք, սադրիչ  հաճոյախոսություն արեք կամ էլ սադրիչ դիտողություն: Իսկ հետո հեռացեք: Նրա շուրջը մի պտտվեք, ինչպես որ դա անում է  «հիմարիկը»:

2. Անսահման ուժ

Այն, ինչ զգում է գիշատիչը իր զոհի վրա նետվելիս: Ապրեք այդ վիճակը, մտեք այդ վիճակի մեջ այն ժամանակ, երբ ձեզ անհրաժեշտ է  կշիռ հաղորդել ձեր խոսքերին, գործողություններին կամ հայացքներին: Այդ ժամանակ դուք պետք է դրական-ագրեսիվ տրամադրվածություն զգաք: Իսկական գիշատիչը միշտ դրական է տրամադրված, նույնիսկ երբ ագրեսիվ ցատկ է կատարում: 

3. Ագրեսիվ-դրական տրամադրվածությունը եւ ճիշտ խաղալու կարողությունը հանգեցնում են նրան, որ զոհն ինքն է գալիս գիշատիչի մոտ։ 

Այդ պահին գիշատիչը պետք է մտնի հագեցվածության ռեսուրսային վիճակի մեջ: Նա պետք է չշփոթվի, այլ գիշատիչ մնա մինչեւ վերջ: Ոչ թե իրեն պահի որպես հուսահատ «մուկ»:

 

 

Աղբյուրը` Kleo

14.06.16 | հասարակություն