Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես մանիպուլյացիայի ենթարկել տղամարդուն

Տղամարդուն մանիպուլյացիայի ենթարկելու հիմնական կանոնները.

1 . Նման արվեստի համար կարեւոր է կանացի իրական գրավչությունը, որը գրավում է տղամարդկանց, ընդ որում, որքան ավելի շատ գրավչություն է գործի դրվում տղամարդու հետ զրույցի ընթացքում, այնքան ավելի արագ եւ լավը կլինի արդյունքը. խայծը կուլ են տալիս ամբողջությամբ, հատկապես պետք է ուշադրություն հատկացնել հմայքին/խարիզմային/գրավչությանը:

2. Տղամարդիկ իրենց էությամբ հավերժական որսորդներ են, այդ պատճառով կարելի է մի քիչ մերկանալ եւ ցույց տալ սեփական մարմնի գեղեցկությունը, չէ որ կանացի մարմնին նայելը հաճելի է, իսկ իմիջիայլոց չկոճկած կոճակը կարող է ծանրակշիռ դեր խաղալ մանիպուլյացիայի գործում:

3. Փորձեք մի քիչ ավելի մեղմ լինել, հարաբերություններում հախուռնության կարիք չկա, ձեր տղամարդուն հասկացրեք, որ դուք երկուսդ էլ նույն բանն եք ուզում, իսկ հետո շտկեք ձեր ցանկությունները` բավարարելով նրա ցանկությունները:

4. Անհրաժեշտ է սեփական տղամարդուն անհամեմատ ավելի թույլ թվալ, քան կաք իրականում, չէ որ եթե թույլ եւ անպաշտպան երեւաք, կարելի է տղամարդուց շատ բանի հասնել, որովհետեւ նա ձեզ համար կանի բացարձակապես այն ամենը, ինչ կցանկանաք:

5. Փորձեք հետաքրքրվել նրա անձնական տարածքով, նրան հասկացրեք, որ ձեզ հետաքրքրում է նրա հոբբին, փորձեք նրա վստահությանն արժանանալ եւ ամեն ինչ միասին անել, որպեսզի նա հասկանա` դուք նրա հետ կիսում եք նրա զվարճանքները:

6. Եթե շողոքորթեք տղամարդուն` ժպտալով եւ միայն գովեստներ եւ բարի խոսքեր ասելով նրա հասցեին, կարելի է նրան բավականին լավ տրամադրել ձեր նկատմամբ:

7. Կարելի է նույնիսկ մի քիչ խանդել սեփական տղամարդուն` նրան ցույց տալու, թե ինչ թանկ է ձեզ համար, չէ որ խանդոտ պահվածքը ոչ միշտ է վատ, եթե չափի մեջ է:
Տղամարդուն մանիպուլյացիայի ենթարկելու ռիսկերը. ամենակարեւորը, որ կինը պետք է հիշի, չափը չանցնելն է: Չափն անցնելն ամեն ինչում վտանգավոր է, այդ պատճառով հետեւեք, թե ինչ եք անում եւ ինչ եք կիրառում: Չէ որ եթե տղամարդը նկատի, որ ինչ-որ բան սխալ է, ամեն ինչ հօդս կցնի, նրա հետ ձեր խաղը ձեզ հետ չար կատակ կխաղա: Իսկ ամենասարսափելին այն է, որ տղամարդն ուղղակի կդադարի արձագանքել ձեզ եւ ձեր մեթոդներին, այնպես որ փորձեք ամեն ինչ աննկատ անել, ասես` ձեր հարաբերություններում ոչինչ տեղի չինունենում:

Նյութը` Creu

28.09.16 | հասարակություն | մոդա