Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես ճանաչել սուտը

1. Սուտը միշտ երկու մարդու փոխգործակցությունն է: Մարդու  հետ զրուցելիս փորձեք հասկանալ,  թե արդյոք նա ձեզ խաբելու մտադրություն ունի: Առանց մտադրության սուտ չի լինում: 

2. Մարդը միշտ խաբում է ձեր գործողություններից կամ հարցերից հետո: Սուտը միշտ երկրորդային է: 

3. Մարդու հետ շփվելիս հետեւեք նրա պահվածքի փոփոխություններին: Երբ մարդը խաբում է, օրգանիզմում հոգեֆիզիոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում եւ մենք կարող ենք տեսնել դրանք: 

4. Երբ մարդը սուտ է ասում, նրա օրգանիզմում ադրենալին է արտազատվում: Արտազատված ադրենալինը ամբողջ օրգանիզմում փոփոխությունների է հանգեցնում: Այդ փոփոխությունները ամբողջ օրգանիզմին ստիպում են այլ կերպ աշխատել` դեմքին, մարմնին, ձայնալարերին, շնչառությանը: 

5. Սուտասանը միշտ վախ  է ապրում, բռնվելու վախ: Վախը միշտ դրսեւորվում է մտքերում, բառերում, գործերում: 

6. Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ճշմարտության համար պատասխանատու է անգիտակցականը, որն արտացոլվում է ժեստերում եւ մարմնի շարժումներում, իսկ ստի համար` բառերը:  Սովորեք տեսնել հակասությունները բառերի եւ մարմնի լեզվի միջեւ:  

7. Երբ մարդը ճշմարտությունն  է ասում, նա լիցքաթափված է: Երբ խաբում է, միշտ լարված է: 

8. Ստախոսի խնդիրը դետալներում է: Եթե մենք սկսում ենք դետալների վերաբերյալ հարցեր տալ, դեպքերի մեծամասնությունում բացահայտում ենք ստախոսին: 

Ինչպես ժեստերով ճանաչել ստախոսին

1. Եթե մարդը ճշմարտությունն է ասում, նրա ժեստերն ավելի շատ են եւ բազմազան: Նա դրանք օգտագործում է, որովհետեւ լիցքաթափման վիճակում մարդը ցանկանում է զրուցակցին  «գեղեցիկ պատկեր», հույզեր ցույց տալ:  Դրա համար նրան ժեստեր են պետք:

2. Եթե մարդը ստում է, նրա ժեստերի քանակությունը կրճատվում է: Հասկանալով, որ ժեստերով կարող է մատնել իրեն, ստախոսն անգիտակցաբար սահմանափակում է իր ժեստերը: 

3. Եթե մարդը սուտ է ասում, ջանում է հեռավորություն պահպանել զրուցակցի հանդեպ: Նշանակում է` կթաքնվի գրքերի, պորտֆելների, համակարգիչների, սեղանների եւ այլնի հետեւում: Հոգեբանության մեջ դա պատնեշներ է կոչվում: 

4. Եթե մարդը սթրեսի բարձր մակարդակ է ապրում կամ խաբում է, դեմքին, այտերին, քթին, շրթունքներին դիպչելու ժեստերի քանակությունը կտրուկ աճում է: 

5. Եթե մարդը սթրես է ապրում կամ խաբում է, կողմնակի առարկաների հետ   (գրիչ, հեռախոս, բաժակ, ամրակ, փողկապ, ժամացույց, կանացի զարդարանք եւ այլն) գործողությունների քանակը կտրուկ աճում է: Դա կարող է զրուցակցի ստի հավաստի նշան լինել: 

6. Եթե հարցին պատասխանելուց առաջ զրուցակիցը հազում է, ծխում, մի կում ջուր է խմում   (սուրճ, թեյ), նրան անհրաժեշտ է դադար վերցնել, որպեսզի «ճիշտ պատասխան» մտածի: Նշանակում է` նման պատասխանը կարող է սուտ լինել: 

7. Եթե հարցին պատասխանելու ընթացքում զրուցակիցը հետ է թեքվում, դիպչում է քեզ, գրկում է իրեն, նա սթրես է ապրում: Նշանակում է` կարող է սուտ ասել: 

8. Եթե մարդու հետ զրույցի ընթացքում դուք տեսնում եք, որ մարդը կտրուկ հետ է քաշվել ձեզնից, նրա ժեստերի մեջ պատնեշային ժեստեր են հայտնվել, ինչպիսիք են   «ստոպը», «խաչը»  եւ այլն, դա   վկայում է, որ մարդը սթրեսի վիճակ է ապրում: Նշանակում է` կարող է սուտ ասել: 

 

Աղբյուրը` MyJane.ru

02.09.16 | հասարակություն | մոդա