Ինչպես ձմռանը երկար պահպանել դիմահարդարումը

Դիմահարդարումը կարելի է ավելի երկար պահպանել միանգամայն մատչելի կոսմետիկ միջոցներով, սակայն պետք է իմանալ, թե ինչպես ընտրել դրանք:

Ոչ թե խոնավացնում ենք, այլ սնուցում

Պետք է սկսել հիմքից, այսինքն ոչ թե դեկորատիվ կոսմետիկայից, այլ խնամքից: Ի՞նչ քսուք եք դուք օգտագործում ձմռանը մինչեւ դիմահարդարում անելը: եթե խոնավացնող, ապա պարզ է, թե ինչու է տնից դուրս գալուց կես  կամ մեկ ժամ հետո ձեր իդեալական մաշկն այնպիսի տեսք ստանում, որ նույնիսկ նայելն է սարսափելի: Տարվա ցուրտ եղաանակին մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի, քան խոնավացման: Չնայած վերջինս էլ է անհրաժեշտ, բայց ավելի լավ է նման քսուքներից քնելուց առաջ օգտվեք: Իսկ առավոտյան օգտվեք սնուցող միջոցներից: Բանն այն է, որ խոնավացնող քսուքներում պարունակվող ջուրը ցրտին կարող է սառչել ու դրա հետեւանքով կփոխվի մաշկի ռելիեֆը, կխախտվի երանգավորող քսուքի հավասարաչափ բաշխումը:

Ստեղծում ենք հիմք

Իսկ եթե ավելի ճշգրիտ՝ ապա օգտագործում ենք հիմք՝ երանգավորող քսուքի, ստվերաներկի, սեւաներկի ու շրթներկի տակ: Այդ միջոցները կոչվում են նաեւ   պրայմերներ: Նման միջոցները կօգնեն, որ դեկորատիվ կոսմետիկան ավելի երկար մնա ձեր դեմքին: Բացի դրանից երանգավորող քսուքի տակ քսվող հիմքը մի շարք այլ օգտակար հատկանիշներ ունի՝ հավասարեցնում է մաշկի ռելիեֆը, փայլ հաղորդում, քողարկում թերությունները, որոշ դեպքերում էլ նեղացնում ծակոտիները: Իսկ ստվերաներկի տակից քսվող հիմքը կատարյալ է այն դեպքում, երբ դուք ուզում եք, որ աչքերի հարդարումը երկար ժամանակ պահպանի իր վառ տեսքը, ստվերաներկը չփշրվի ու չլղոզվի: Նույնը կարելի է ասել նաեւ սեւաներկի ու շրթներկի հիմքի մասին, բացի դրանից այդ դեպքում դեկորատիվ կոսմետիկան ավելի թեթեւ ու հավասար է դառնում՝ միաժամանակ ապահովելով թարթիչների ու շուրթերի մաշկի խնամքը:

Օգտագործում ենք դիմացկուն կոսմետիկա

Դեկորատիվ կոսմետիկայի շուկայում կան միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են էքստրեմալ եղանակային պայմանների համար: Եվ այսպես, ուժեղ սառնամանիքին դուք կարող եք օգտվել դիմացկուն միջոցներից, որպեսզի հնարավորինս երկարացնեք դիմահարդարման կյանքը: Ի դեպ, կարեւոր միջոցառումների համար դրանք նույնպես կատարյալ են: Դիմացկուն երանգավորող քսուքը, մատիտը, սեւաներկը, շրթներկը, դիմափոշին ՝ այսինքն շպարի բոլոր միջոցները հիմա ունեն նաեւ «դիմացկուն» տարբերակ: Նման մեյքափը եւ ավելի դիմացկունէ լինում, եւ հետքեր չի թողնում հագուստի վրա:

Ամրացնում ենք

Դիմահարդարման ամրացնող (ֆիքսող) միջոցներն անհրաժեշտ են, երբ դուք ուեւէ կարեւոր միջոցառման եք գնում (օրինակ ամանորյա կորպորատիվի)  եւ ուզում եք հնարավորինս երկար պահպանել անթերի մեյքափը: Ֆիքսատորի գործողության սկզբունքը հիշեցնում է մազերի լաքը՝ այն նույն ձեւով ձեր դեմքին է ամրացնում դեկորատիվ կոսմետիկան, ինչպես լաքն է ամրացնում սանրվածքը: Սակայն պետք է հասկանալ, որ սփրեյ ֆիքսատորները հարմար չեն ամենօրյա գործածման համար (առավել եւս ձմռանը, քանի որ պարունակում են խոնավացնող բաղկացուցիչներ), դրանց գործածումը արդիական է միայն կարեւոր միջոցառումներից առաջ:

Փայլացնում ենք

Մաշկի սեբումի՝ կամ պարզ ասած ճարպոտ փայլի չափազանց շատ արտադրության դեմ պայքարող միջոցները նույնպես անփոխարինելի են հանդիսավոր միջոցառումների ժամանակ: Նույնիսկ իդեալական դիմահարդարումը կարող է լղոզվել կես ժամ պարելուց հետո, եթե չձեռնարկեք համապատասխան քայլեր՝ չօգտվեք փայլատող անձեռոցիկներից կամ էլ քթին փայլատող դիմափոշի չքսեք: Յուղոտ մաշկ ունեցողները հասկանում են, թե ինչ կարեւոր է նման օգնականներ ունենալը: Իրենց մեջ ներծծելով մաշկի ճարպի ավելցուկները՝ անձեռոցիկները նաեւ չեն ջնջում ձեր դիմահարդարումը: Ինչ վերաբերում է դիմափոշուն, ապա դրա հետ պետք է զգույշ լինել՝ շերտ առ շերտ քսելու դեպքում դուք կարող եք փչացնել ձեր տեսքը: Դրա համար էլ օգտվեք նման միջոցներից միայն միջոցառումներից առաջ, թեթեւակիորեն թարմացնելով դիմահարդարումը նաեւ հանդիսության  ընթացքում, իսկ ընդիմջումներին, եթե նման անհրաժեշտություն կա,  փրկեք իրավիճակը փայլատող անձեռոցիկներով:

Աղբյուրը՝ Kleo

 

 

03.02.16 | հասարակություն