Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես հասկանալ, որ տղամարդը ալֆոնս է

Շատ հաճախ հարուստ կանայք տղամարդու կողմից անկեղծ զգացմունքները շփոթում են իրենց հաշվին ապրելու` տղամարդու պարզ ցանկության հետ: 

Շատ տղամարդկանց դուր է գալիս նման կենսակերպը: Մանավանդ եթե կինն ինքն է առաջարկում դա եւ նրան դրդում է ալֆոնս դառնալ: 

Մարդկանց մեծամասնությունը դատապարտում է կնոջ եւ տղամարդու միջեւ նման հարաբերությունները: Բայց ամենասարսափելին այն է, որ ալֆոնս տղամարդիկ հաճախ փող վաստակելու ցանկությունից դրդված խաբում են կանանց:  

Ալֆոնսին բացահայտելը բավականին հեշտ է: Նման տղամարդիկ շատ են սիրում իրենց, հետեւում են իրենց արտաքինին եւ գեղեցկության սրահներ են այցելում: Նրանք հայտնի թանկարժեք ապրանքանիշերի հագուստ են  կրում եւ թանկարժեք օծանելիք են օգտագործում: Նրանք ամեն ինչ անում են կնոջը գրավելու համար: 

Ալֆոնսները հաճախ փոքրիկ մորուք են թողնում: Դա նրանց օգնում է թաքցնել իրական հույզերը: Ալֆոնսներն իրենց մատնում են նաեւ պահվածքով: Առաջին հանդիպման ընթացքում նրանք ջանում են հնարավորինս շատ օգտակար տեղեկություններ քաղել եւ երբեմն կարող են բավականին անտաշ լինել: 

Նրանց կարող է հետաքրքրել, թե աղջիկն ինչ հարազատներ ունի եւ նրանք ինչքան են վաստակում, ինչով են զբաղվում նրանց ծնողները եւ ինչ մեքենա է քշում նրա պապը: 

Ալֆոնսները շատ են խոսում փողի մասին, եւ դա հաճախ զբաղեցնում է զրույցի մեծ մասը: Նա երբեք ուղղակի փող չի խնդրի, բայց կարող է ակնարկել, որ այդ պահին ֆինանսական որոշ դժվարություններ ունի: Նա անպայման կպատմի իր հավակնությունների եւ հեռահար պլանների մասին, կասի, թե մինչ այժմ չի կարողացել իրեն իրացնել մի պատճառով, որովհետեւ փող չի ունեցել մեկնարկային կապիտալի համար: 

Տղամարդ ալֆոնսները հաճախ բավականին առնական տեսք ունեն. նրանք սովորաբար մարզական կազմվածք ունեն եւ մարմինը զարդարում են դաջվածքներով, սակայն դրանք ընդամենը օժանդակ միջոցներ են` կնոջը մոլորեցնելու համար: 

Իսկական ալֆոնսի միակ անվիճելի հատկանիշն այն է, որ նա երբեք պատասխանատվություն չի ստանձնում կնոջ համար: Նա կջանա նրա վրա թողնել ամբողջ աշխատանքը, տնային հոգսերը, ֆինանսական դժվարությունների լուծումը: 

Աղբյուրը` Ivona

03.03.16 | հասարակություն | մեքենա մոդա