Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես հաղթահարել բաժանումը

1. Մի խոսիր այդ մասին

Այո, կարելի է զրուցել մոտ հարազատների հետ` մայրիկի կամ քրոջ կամ ամենամոտ ընկերուհու, որ աջակցեն քեզ:  Բայց հարցն այն է, որ մնացած մարդկանց` գործընկերների ու ծանոթների համար մեկ է` դու նրանից բաժանվել ես, թե չէ: Նրանց հետաքրքիր չէ, թե նախկին ընկերդ ինչ սարսափելի բաներ էր անում եւ ինչպես էր փչացնում կյանքդ: Ու մանավանդ նրանց հետաքրքիր չէ լսել, որ վրեժի զգացումից դրդված սեքսով ես զբաղվում ում հետ ասես, ոչ էլ քո հարբած ելույթներն այն մասին, որ այլեւս երբեք սեր չես գտնի:  Որքան էլ տառապես, որքան էլ ցանկանաս, որ նախկին ընկերդ այրվի դժոխքում, բերանիդ կողպեք դիր եւ ինքդ քեզ մի ստորացրու նրա հասցեին վիրավորական ելույթներով:  Դու ուղղակի փչացնում ես քո մասին ուրիշների կարծիքը, իսկ ճշմարտությունը միեւնույն է` հայտնի կդառնա: Կենտրոնացիր քեզ վրա, իզուր մի վատնիր օգտակար էներգիան:  

2. Ստանձնիր պատասխանատվությունը 

Հաշտվիր նախկին հարաբերություններում քո դերի հետ, ստանձնիր պատասխանատվությունը քո արարքների եւ զգացմունքների համար: Գնահատիր քեզ: Դու իրո՞ք նրանից լավն էիր: Նրան իրո՞ք այնքան ուժգին կերպով էիր ցուցադրում սերդ, որքան կարծում էիր:   Ի՞նչը կարող էիր փոխել:     Ու ինչո՞ւ նրան թույլ տվեցիր այդպես վարվել քեզ հետ:  Ինչո՞ւ էիր հաշտվում նրա հետ: Եվ դա նման չէ՞ դրանից առաջ քո ունեցած հարաբերություններին:  Դա ընկալիր որպես մարդկային առումով աճելու հնարավորություն եւ խոստովանիր սեփական թերություններդ: Որեւէ բանի համար սեփական մեղքի, սեփական պատասխանատվության ընդունումը քեզ ոչ միայն ավելի ուժեղ, այլեւ ավելի երջանիկ  է դարձնում:  Դա առաջին քայլն է ավելի հեռուն գնալու համար  (մի դույլ պաղպաղակից եւ սիրելի սերիալի մի քանի սեզոնից հետո):

3. Զբաղեցրու քեզ

Ինչու ժամանակ ծախսես ինքդ քեզ խղճալու, չարության եւ վիրավորանքի վրա, եթե կարող ես այդ էներգիան ուղղել քո զարգացմանը, կրթվելուն, կարիերային եւ անձնական հետաքրքրություններին: Ի վերջո փակիր սոցցանցերում նրա էջերը եւ աշխատիր Linkedln-ում քո փրոֆայլի վրա, թարմացրու ռեզյումեդ, գնա մարզասրահ,   զբաղվիր նրանով, ինչի համար նախկինում ժամանակդ չէր հերիքում: Քեզնից հետո նրա կյանքին հետեւելու փոխարեն, դու չափից ավելի զբաղված կլինես քո էջը նոր լուսանկարներով թարմացնելով եւ ձեռքբերումներով: 

4. Տառապանքներիդ համար ժամանակային շրջանակներ ստեղծիր 

Ոչ ոք չի ասում, թե չի կարելի լաց լինել, լուսանկարները պատռել եւ ջնջել ընդհանուր ֆոտոալբոմները:  Բայց դա չպետք է զբաղեցնի քո ամբողջ ժամանակը: Հասկացիր, որ կա ուժեղ լինելու ժամանակ եւ կա ժամանակ, երբ կարող ես քեզ թուլություն թույլ տալ: Բոլոր հանգստյան օրերը մի ծախսիր նրա համար տառապելով։ Ցերեկը զբոսնիր, իսկ երեկոյի համար մի քիչ արցունք պահիր: Թող որ տխրությունը սկզբում քո կյանքի 30 տոկոսը զբաղեցնի, հետո դա նվազեցրու մինչեւ 0 տոկոս:

Բաժանումը չի նշանակում մրցության մեկնարկ, թե ձեզնից ով մյուսից առանձին ավելի երջանիկ կդառնա: Բաժանումը ձեր կյանքի եւս մի գլխի ավարտն է եւ նոր կյանքի սկիզբը: Դուք չեք կարող հաղթահարել բաժանումը, կարող եք այն ձեզ համար հաղթահարել նրանով, որ կշարունակեք առաջ գնալ: 

Աղբյուրը` Creu

01.03.16 | հասարակություն | աստղերը