Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես հաղթահարել անվստահությունն ու վախը

Անվստահության զգացումը հաղթահարելու համար որոշեք հետեւյալը։ 

Ի՞նչպիսի մարդու տպավորություն պետք է ես թողնեմ այս կամ այն իրավիճակում

Ի՞նչ նպատակի եմ ես ձգտում իմ վարքագծով

Ի՞նչ տպավորություն եմ ուզում թողնել

Այս հարցերին պատասխանելիս՝ հիշեք ձեր կյանքի այն իրավիճակները, որոնք առավել համապատասխանում են պահանջվող էֆֆեկտին կամ տպավորությանը։ Խնդրի իրականացման հաջորդ փուլն անցնելու համար առավելագույնս ընկղմվեք ձեր հիշողությունների մեջ, վերապրեք անցյալի իրավիճակները, ուշադրություն դարձնելով այդ ընթացքում ձեր մարմնում առաջացող զգացողություններին։ Թույլ տվեք, որ այդ զգացողությունները վերածվեն որեւէ ժեստի կամ շարժման։ Զգացեք, որ այն ասես մարմնավորում է տվյալ հոգեվիճակը։ Մտապահեք այն։

Նման վարժությունը կրկնեք մի քանի անգամ։ Հաջողության չափանիշ է ծառայում դրական զգացողությունների առաջացումը, այսինքն երբ դուք տվյալ շարժումը կրկնելիս պահանջվող հոգեվիճակում եք հայտնվում։ Աստիճանաբար դա դառնում է ավտոմատ, գրեթե անգիտակցական հմտություն, որը ձեզ արագ բերում է ճիշտ հոգեվիճակի։

Ինչպես հաղթահարել ներքին վախը, ազատվել կասկածներից ու անվստահությունից։

Այս նպատակին հասնելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս վիզուալիզացնել ցանկալի կերպարները։

Ենթադրենք, ձեր առջեւ նպատակ կա՝ ստանալ նոր, ձեր պրոֆեսիոնալիզմին համապատասխանող աշխատանք։ Ընդ որում հոգու խորքում դուք վստահ չեք, որ ունակ եք հաղթահարել այդ աշխատանքը, կամ էլ չպատճառաբանված տագնապ եք զգում գալիք հարցազրույցից առաջ։ Հիշեք հետեւյալը՝ ձեր հնարավոր գործատուն պարտավոր չէ իմանալ ձեր հոգեկան ապրումների մասին։ Ձեր խնդիրն է նրա վրա  հնարավորինս բարենպաստ տապվորություն թողնել։ Իսկ դրա համար պետք է շատ համոզիչ մարմնավորել մի մարդու կերպար, որը ձեր գործատուի կարծիքով անկասկած արժանի է այդ տեղը զբաղեցնելու համար։

Առավելագույն արդյունքի հասնելու համար պետք է ճիշտ ձեւավորել ձեր վարքագծի նպատակը, քանի  որ ձեր հոգեվիճակն ու գործողությունները ուղղակի կախում ունեն ձեր ներքին ապրումներից ու օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակից։

Ինքներդ ձեզ հարց տվեք․

Ի՞նչ իրավիճակում ես կցանկանայի այլ կերպ արձագանքել կամ վարվել, քան հիմա եմ անում

Ինչի՞ եմ ես ուզում հասնել իմ վարքագծով

Ի՞նչ ազդեցություն եմ ուզում թողնել

Ձեզ պատկերացրեք որպես կողմնակի մարդու։ Պատկերացրեք, որ դուք մի մարդ եք, որի համար այդ խնդիրներն արդեն հաղթահարված են, ու դուք ունակ եք առավել համարժեք արձագանքել իրավիճակներին, որ անհրաժեշտ ռեսուրսներ ունեք, ուժեղ եք ու ինքնավստահ։

Ինքնավստահություն ձեռք բերելու ընթացքում հիշեք, որ պետք է անընդհատ ուշադրություն դարձնել ցանկալի «Ես» կերպարի իրատեսականությանը։ Այսինքն հնարավորինս մանրակրկիտ այդ կերպարը պատկերացրեք ձեր երեւակայության մեջ՝ ուշադրություն դարձնելով բոլոր մանրուքներին՝ դիմախաղին, կեցվածքին, շնչառությանը, ձայնին, շարժուձեւին։ Ստեղծված կերպարը պետք է դուր գա ձեզ ու դրական ասոցիացիաներ առաջացնի

Ինչպես հավատաք ինքներդ ձեզ, ինքնավստահ ու ուժեղ դառնաք

 Ինչպես հավատաք ինքներդ ձեզ, ինքնավստահ ու ուժե՞ղ դառնաք։ Ձեզ պատկերացրեք ձեր ցանկալի կերպարից այնպիսի հեռավորության վրա, երբ կարող եք զգալ նրան ձգողականությունը։ Նա ասես մագնիսի պես ձգում է ձեզ ու եթե ուզեք՝ կարող եք միաձուլվել նրան, մեկ ամբողջություն դառնալ։ Այդ պահին լսեք ձեր մարմնի պահանջը։ Մարմնի ո՞ր մասում եք դուք առավել ուժեղ զգումայդ ձգտումը։ Մտապահեք այդ զգացողությունը։Հետո պատկերացրեք, թե ինչպես են միաձուլվում ձեր ստեղծած կերպարն ու ձեր մարմնում դրան վերաբերող զգացողությունները։

Այդ վարժությունը կատարեք մի քանի անգամ, հասնելով նրան, որ յուրաքանչյուր հաջորդ կրկնությունը ձեզնից ավելի քիչ ժամանակ խլի։ Հենց դուք կզգաք, որ անհրաժեշտ կերպարը ձեր գիտակցության մեջ հայտնվում է «առաջին իսկ պահանջով», կարող եք անցնել դրա կիրառմանը համապատասխան իրավիճակներում։ Հիմա դուք գիտեք, ինչպես ինքնավստահ լինել ու այդ հմտությունը աստիճանաբար կդառնա ավտոմատ, որը կկատարվի գրեթե ենթագիտակցական մակարդակի վրա ու  ձեզ կփոխադրի ավելի դրական դաշտ՝ ավելի դրական ինքնագնահատականով։

Աղբյուր՝ Otvetnavse.com

05.10.16 | հասարակություն | ֆուտբոլ