Ինչպես կահավորել ննջարանը, որպեսզի սեքսով զբաղվելու ցանկություն լինի

Ըստ վիճակագրության՝ Երկրի բնակչության 85 տոկոսը սեքսով է զբաղվում բացառապես ննջարանում։ Բայց կա նաեւ մեկ հետաքրքիր պարադոքս՝ ճաշասենյակի ինտերիերը մենք մանրակրկիտ մշակում ենք, չէ՞ որ այնտեղ հյուրեր ենք ընդունում։ Իսկ ահա ննջարանը հաճախ անտեսում ենք։

Մինչդեռ հենց այնտեղ է տեղի ունենում ամուսնական կյանքի, կարելի է ասել, ամենակարեւոր իրադարձությունը՝ սեքսը ամուսնու հետ։ Դրա համար պետք է հոգ տանել, որպեսզի ձեր բնակարանի ննջասենյակը միշտ ռոմանտիկ տրամադրվածություն ստեղծի։

Մեզնից շատերը պատկերացում անգամ չունեն, թե ինչ տեսք պետք է ունենա ննջասենյակը։ Եվ ինչու են որոշ գույներ ու առարկաներ դրդում ինտիմ մտերմության, իսկ մյուսները՝ ոչ…

Եվ այսպես, ինչը հաստատ չպետք է լինի ննջարանում, եթե ուզում եք լիարժեք ու հաճախ սեքսով զբաղվել։ Առաջին հերթին՝ չպետք է լինեն հեռուստացույց, համակարգիչ ու աշխատասեղան։

Ննջարանը նաեւ չպետք է հյուրասենյակի գործառույթներ համատեղի։ Այսինքն՝ դա հյուրեր, ընկերուհիներ ու ընկերներ ընդունելու վայր չպետք է լինի։ Հակառակ դեպքում ննջարանն այլեւս այն վայրը չի լինի, որտեղ դուք կցանկանաք մենակ մնալ ձեր ամուսնու հետ։

Այսինքն ննջարանը պետք է լինի հարմարավետ, կոկիկ, զգացմունքի բույրերով լի։ Եվ այն չպետք է միջանկյալ սենյակ լինի։

Ննջարանում պետք է ժամանակ առ ժամանակ թարմ ծաղիկներ լինեն։ Ինտիմ տեսարաններով նկարներ փակցրեք պատերին։ Վառ լուսավորության փոխարեն՝ խամրած լույս միացրեք։

Սեքսին ամենաշատ տրամադրող գույներն են բորդոն, կարմիրը, երկնագույնը, ոսկեգույնը, ավազագույնը ու կանաչի որոշ երանգներ։

Փորձեք մետաքսե սավաններ օգտագործել՝ այդ կտորը խթանում է սեքսուալ ցանկությունները։

Աղբյուր՝ Kleo

03.11.16 | հասարակություն