Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես խուսափել խումարից

Նախօրեի տոնական տրամադրությունը պահպանելու եւ խմած գինու կամ օղու հետեւանքներից (գլխացավ, սրտխառնոց, բերանի տհաճ հոտ, ուժերի եւ էներգիայի կորուստ, տրամադրության անկում եւ այլն) խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել այնպիսի սնունդ եւ հեղուկներ, որոնք կկարգավորեն նյութափոխանակությունը եւ շատ արագ մոռացության կմատնեն խումարը։

Այսպիսով, սննդաբան Քաթերին Սաքսելբին պնդում է, որ խումարից «պաշտպանվելու» թիվ 1 միջոցը ջուրն է։ Հետեւաբար, երեկոյան քնելուց առաջ մեկ, մեծ բաժակ ջուր խմեք։ Առավոտյան կարելի է մրգերով հյութ խմել կամ լիմոնադ, քանի որ շատ ալկոհոլ օգտագործելու դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը նվազում է, իսկ հյութերն օգնում են վերականգնել այն։ Եթե տաք ըմպելիքների սիրահար եք, կարող եք փորձել կիտրոնով սեւ թեյ կամ արգանակ։

Ի՞նչ կարելի է ուտել. Օրգանիզմը ավելորդ չծանրաբեռնելու համար Քաթերինը խորհուրդ է տալիս ուտել չոր տոստ, ոչ ծանրամարս ապուրներ, խաշած բրինձ, միրգ եւ յոգուրտ։

Իհարկե, Սաքսելբին նշում է, որ այս սննդատեսակներն ու ըմպելիքները կարող են օգնել խուսափել խումարից, բայց լավագույն տարբերակը նախօրեին խելամիտ լինելն է՝ կամ ավելի քիչ խմել, կամ երեկոյի ընթացքում սառը ջուր (կամ կիտրոնով հանքային ջուր) խմել։

Աղբյուրը՝ Daily mail

Պատրաստեց՝ Յանա

03.05.16 | հասարակություն