Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես ընտրություն կատարել երկու տղաների միջեւ

Ամեն օր աղջիկները ստիպված են լինում որոշակի ընտրություն կատարել: Երբեմն այնպիսի իրավիճակներ են պատահում, երբ նրանց միանգամից երկու տղա է դուր գալիս: Ինչպես ընտրել երկու տղայի միջեւ, առեղծված է մնում: Նման ընտրությունը կարող է աղջկա կյանքում ամենաբարդերից մեկը դառնալ: 

Որպեսզի հետո կասկածներն ու խղճի խայթերը չտանջեն, անհրաժեշտ է հասկանալ սեփական զգացմունքները, մտածել ու կշռադատել, թե ձեզ համար ինչպիսի հարաբերություններն են ավելի կարեւոր: Եթե երկու տղայի հետ մտադիր չեք հետագա ընտանեկան կյանք վարել, անհրաժեշտ է ուղղակի  կանգ առնել նրա վրա, ում հետ ուզում եք անցկացնել մոտակա ժամանակը, ով ոգով ավելի մոտ է ձեզ եւ ում հանդեպ զգացմունքներն ավելի ուժեղ են: 

Եթե կարողացել եք պարզել այդ խնդիրը, անհրաժեշտ է լավ ծանր ու թեթեւ անել առաջին եւ երկրորդ զուգընկերոջ բոլոր թերությունները: Դրա համար կարելի է վերցնել թուղթը եւ դրա վրա գրել մեկի եւ մյուսի թերություններն ու արժանիքները: Համեմատական վերլուծությունից հետո կկարողանաք ձեզ անհրաժեշտ որոշումը կայացնել: Եթե անհրաժեշտ է ընտանեկան կյանքի համար ուղեկից ընտրել, այդ նպատակին ավելի կհամապատասխանի լուրջ եւ պատասխանատու թեկնածուն` տղամարդը, որն ի սկզբանե հոգատարություն հանդես կբերի ձեր հանդեպ եւ հավատարիմ կլինի: Բացի այդ, նման մարդը պետք է լուրջ  լինի եւ կարիերայում որոշակի հաջողությունների հասնի:  

Եթե ձեզ անհրաժեշտ է կարճ ժամանակի համար ընտրություն կատարել երկու տղայի միջեւ, ջանացեք նախընտրությունը տալ ուրախ, շփվող, թեթեւ մարդուն, որի հետ հետաքրքիր կլինի ժամանակ անցկացնել: Նման մարդու հետ ոչ միայն բազմազան ժամանակ կանցկացնեք, այլեւ մշտապես կվայելեք շփումը: 

Անպայման անհրաժեշտ է տղաներից հետաքրքրվել նաեւ, թե ապագայի ինչ պլաններ ունեն, եւ դուք ինչ տեղ եք զբաղեցնում դրանում: Կարելի է նաեւ հարցնել, թե ինչպես են վերաբերվում ձեր կենսական դիրքորոշումներին եւ հակումներին: Եթե տղամարդը լիովին աջակցում է ձեր բոլոր նախաձեռնություններին, արժե այդ մարդու հետ կապել ապագա կյանքը, իսկ եթե ձեր հայացքներն արմատապես տարբերվում են, ավելին` տղայի կողմից հնարավոր է քմծիծաղ լսել, ուրեմն մեծ է հավանականությունը, որ ձեր հանդեպ նման վերաբերմունքը հետագայում էլ կշարունակվի: 

Ավելի մանրամասնորեն ուսումնասիրեք սրտի յուրաքանչյուր թեկնածուին եւ կյանքում նրա ձգտումները: Եթե նրա ներքին կյանքը տարբերվում է ձերից, կջանաք փոխել ձեր զուգընկերոջը, հարմարվել նրան, իսկ դա, համաձայնեք, գործնականում անհնար է:            

Աղբյուրը` La viva.ru

 

20.04.16 | հասարակություն