Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես ընտրել քո կյանքի տղամարդուն

Առաջարկում ենք տղամարդուն ընտրել քո կարիքների ու նպատակների խորը գիտակցությամբ: Եթե իհարկե, դու գիտես, թե ինչ ես ուզում կյանքից ու ինչին ես ձգտում:

ՏՂԱՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ՔՈ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ԼԻՆԻ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԼԻՆԻ ՔՈ ԿԵՆՍԱԿԵՐՊԻՆ:

Իսկ հիմա ավելի մանրամասն: Ի՞նչ է նշանակում լինել քո մակարդակի: Դու քեզ ավելի լավ կզգաս այն տղամարդու հետ, որը գտնվում է զարգացման նույն մակարդակի վրա: Եթե դու առավոտյան վազում ես՝ լավ մարզավիճակում մնալու համար, նախաճաշում ես վարսակաշիլայով, բուսակեր ես, իսկ երեկոյան թատրոն ես գնում, ապա դու դժվար թե լեզու գտնես գովազդի գունատ մենեջերի հետ, որը առավոտյան ապուխտով ձվածեղ է ուտում ու սպորտով չի զբաղվում: Դուք կյանքի տարբեր որակներ ունեք: Դու պետք է հստակ հասկանաս՝ քո տղամարդը պատրաստ կլինի՞ աճել ու զարգանալ քեզ հետ միասին, թե՞ նրան կբավարարի իր կենսակերպը ու նա ոչինչ փոխելու ցանկությւոն չի ունենա:

ԶՈՒՅԳԸ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ԵՆ: Ոչ, նա քեզ հետ երեկոյան թատրոն չի գա ու չի վազի, բայց նա զուգահեռաբար կզբաղվի ինքնազարգացումով։ Նա հարցեր չի տա, թե ինչու է քեզ համար կարեւոր շուտ պառկել քնելն ու շուտ արթնանալ:

Կամ եթե դու ծխում ես, սիրում ես զվարճանալ, հաճախ ես ճամփորդում, ապա մեկ այլ կենսակերպով տղամարդը (որը չի խմում, չի ծխում, սիրում է ձկնորսության գնալ ու բնույթով «տնային» է) քեզ հետ լեզու չի գտնի:

Ոչ, ձեզանից ոչ մեկը ավելի լավը կամ ավելի վատը չէ՝ պարզապես դուք իրար համապատասխան չեք:

Զույգը պետք է նույն մակարդակի ձգտումներ ունենա: Նույնիսկ եթե զույգի հարաբերություններում հայրիշխանություն է, իսկ որսորդի դերում էլ տղամարդն է, կնոջը պետք է բավարարի նրա ձգտումների մակարդակը: Քանի որ նա դժվար թե ապագայում փոխվի: Ընդ որում նա կարող է շատ բարձր լինի քո համեմատ, չնայած կարող է նաեւ շատ ցածր լինել:

Նպատակների մակարդակն ու կենսակերպը իմ կարծիքով ամենակարեւոր բաներն են: Երբ զուգընկերները կյանքի նկատմամբ տարբեր պահանջներ ունեն, ապա ինչ- որ պահի մեկնումեկը շատ հետ կմնա զարգացման մեջ:

Դու բղավում ես «Արի այստեղ, վեր բարձրացի»: Իսկ նա քեզ « Բայց ես այստեղ էլ եմ ինձ լավ զգում »: Ու դուք երկուսդ էլ իրավացի եք:

Եթե համընկնում են այդ երկու ասպեկտները, ապա տարիքը, ազգությունները, մասնագիտությունները, արտաքինը ու այլ մանրամասները նշանակություն չունեն:

Իսկ հիմա անդրադառնանք զգացմունքներին: Այդ մասին շատերը մոռանում են: Սիրահարվածությունն անցնում է միջինը 1.5-2 տարի հետո: Եթե բախտներդ շատ բերի՝ ապա երեք տարի հետո: Իսկ հետո արդեն ուրիշ կյանք է սկսվելու: Որտեղ դու արդեն կտեսնես իրական մարդուն: Ի՞նչ թերություններ կարող է նա ունենալ: Ինչի՞ն ես պատրաստ դիմանալ:

Ի՞նչ հաճելի զգացմունքներ կուզեիր զգալ նրա կողքին՝ շնորհակալությո՞ւն, հիացմո՞ւնք, հարգա՞նք: Իսկ գուցե՞ կիրք ու թեթեւությո՞ւն, ծիծաղ ու ազա՞րտ:

Իսկ ինչպե՞ս ես ուզում, որ նա դրսեւորի իր սերը: Հիշեցնեմ, որ սերը բայ է, այլ ոչ թե զգացմունք: Դու կուզեիր խրախուսանքի ու աջակցության խոսքե՞ր լսել: Դու սպասո՞ւմ ես, որ նա քեզ շատ նվերներ կնվիրի՞: Դու կուզեի՞ր, որ նա քեզ հետ ավելի շատ ժամանակ անցկացներ: Իսկ գուցե քեզ համար կարեւոր է, որ նա քեզ օգնի՞՝ ուղեւորություններ կազմակերպի, քո փոխարեն լուծի հաղորդակցության հարցերը: Իսկ ոմանց համար կարեւոր է, որ պարբերաբար իրենց գրկեն, համբուրեն, մերսում անեն: Ընտրողը դու ես:

Իսկ ինչպե՞ս կուզեիր քո սերը դրսեւորել նրա նկատմամբ:

Ինձ թվում է, որ սրանք կարեւոր հարցեր են: Դրանք քո կյանքի վրա պրոյեկտիր ու պատմիր, թե ինչ է ստացվում:

 Նատալյա Ժուկովա` Klubber-ի համար

10.11.15 | հասարակություն